Նյու Յորքում տեղի է ունեցել Լևոն Օգանեզովի հրաժեշտի արարողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյու Յորք նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքում տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին 83 տարեկան հասակում մահկանացուն կնքած Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Լևոն Օգանեզովի հրաժեշտի արարողությունը, հաղորդում է ТАСС-ը։
Մերձավոր ազգականները հավաքվել են երաժշտին հարգանքի տուրք մատուցելու համար։
Լևոն Օգանեզովը կթաղվի Նյու Յորքի Վալհալլա քաղաքի Քենսիկո գերեզմանատանը, որտեղ հանգչում է նաև կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։
Լևոն Օգանեզովը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում և ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ Նա հայտնի էր որպես «Իրարանցում դաշնամուրի շուրջ», «Սպիտակ թութակ», «Կյանքը հիասքանչ է» և այլ հաղորդումների հաղորդավար։ Երաժիշտն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Նյու Յորքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



