ՊՍԺ-ը կկատարի դատարանի որոշումը և Մբապեին կվճարի 61 միլիոն եվրո
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն պաշտոնական հաղորդագրությունով մեկնաբանել է Փարիզի դատարանի որոշումը, որի համաձայն պետք է 61 միլիոն եվրո վճարի թիմի նախկին հարձակվող, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի խաղացող Կիլիլիան Մբապեին։
«ՊՍԺ-ն ի գիտություն է ընդունում դատարանի որոշումը, որը կկատարի, բայց իրավունք վերապահելով բողոքարկել այն։
ՊՍԺ-ն միշտ գործել է ազնիվ եւ այդպես էլ կշարունակի։ Ակումբը հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։
Մբապեն ՊՍԺ-ից պահանջել էր 263 միլիոն եվրոյի փոխհատուցում «Ռեալ» տեղափոխվելուց առաջ, 2024թ․ գարնաը ՊՍԺ-ից աշխատավարձ եւ բոնուս չստանալու, գլխավոր թիմից անհիմն հեռացվելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



