Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով: Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
«Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը ճանաչվել է անմեղսունակ, որի հիման վրա՝ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։ Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



