Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքում փետրվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ և Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ի հատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:



