«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը, ով Comedy Club նախագծի հիմնադիրներից մեկն է, պատմել է, թե ինչպես են ինքը և իր կինը 2000-ականներին մեկուկես ամիս ապրել Միացյալ Նահանգներում, ապա վերադարձել Ռուսաստան: Նա այս մասին պատմել է բլոգեր և լրագրող Նադեժդա Ստրելեցի հետ հարցազրույցում:
Մարտիրոսյանի խոսքով՝ ՈւՀԱ–ի իր թիմի՝ «Նոր հայերի», անդամները մեկնել են Միացյալ Նահանգներ: «Տղաներից մի քանիսը մնացել են: Իսկ մենք Լոս Անջելեսից վերադարձանք մեկուկես ամիս անց [մտածելով]. «Ոչ, Մոսկվայումավելի լավ է»», - այսպես է կատակերգուն բացատրել իր դժկամությունը Միացյալ Նահանգներում ապրելու հարցում:
Մարտիրոսյանը հավելել է, որ Ռուսաստան վերադառնալուց հետո դժվարություններ է ունեցել աշխատանք գտնելու հարցում: Սակայն, իրեն և «Նոր հայերի» մյուս անդամներին ավելի ուշ մշտական աշխատանք է առաջարկվել ՈւՀԱ «Утомленные солнцем» թիմի կողմից:
Հետևեք մեզ՝ այստեղ



