Երևան, 31.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց

ԲԼՈԳ

 

Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել:

Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։

Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ:

Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։

Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։

Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։

Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։

Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։

Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա:

Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ:

Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»։

 

Հայաստանը առաջադրվել է «World Travel Awards 2026» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության երկու կարևոր անվանակարգերում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իտալիան հաստատում է մարդու մոտ H9N2 թռչնագրիպի առաջին դեպքը Եվրոպայում Թեհրանի հայերը նախօրեին նշել են Ծաղկազարդի կիրակին Ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հետ Իրանը հարձակվել է Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի մակարդակը մի փոքր ավելի ցածր է Բելառուսի ազգային թիմից․ Ալեքսանդր Գլեբ Երեխաների վարքագիծը ոչնչով աչքի չի ընկել. թիվ 29 դպրոցի տնօրենՌաֆայել Գերեյրուն կհեռանա «Բավարիայից» Ինչ արժի հավի ձուն Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ Իրանը հերքել է կասետային զինամթերքի օգտագործման մեղադրանքը Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանը 330 տոննա դեղորայք և այլ օգնություն է նվիրաբերել Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանԵղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ի՞նչ թիրախների է այսօր հարված հասցրել Իրանը Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու նախագիծը Գազ չի լինելու Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի երկու խաղաղապահ «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգի արտասովոր կերպարները «Բարսելոնան» ներկայումս լավագույն թիմն է Եվրոպայում․ Էդդի Հաու ԱՄՆ-ը և Վրաստանը քննարկել են Կովկասում անվտանգության հարցերը Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հարցը չի քննարկում ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են քաղաքացիական ինքնաթիռի Ամերիկյան համալսարանը վաղվանից կվերադառնա առկա ուսուցման. ԿԳՄՍ-ից վստահեցրել են՝ վտանգ չկա Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի. Մայր Աթոռ Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից․ Թուրքիայի ՊՆ «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանՆերկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանԵս ուզում եմ լինել լավագույնը MMA-ում, լավագույնը՝ ըմբշամարտում, լավագույնը՝ գրեփլինգում․ Արման Ծառուկյան Հայաստանի Մ-19 հավաքականի տպավորիչ հաղթանակը Թուրքիայում՝ 9։0 Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԵրուսաղեմում Սուրբ Լույսի իջեցման արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով Կուրտուայի մասնակցությունը «Բավարիայի» դեմ մրցախաղին հարցականի տակ է Պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքագրել Ձեր բջջային հեռախոսներում. ոստիկանության զգուշացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էԳողություններ են եղել մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի ոստիկանների բացահայտումները Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ Կարապետյան