«Միսս Ֆինլանդիան» զրկվել է տիտղոսից՝ սոցցանցերում ռասիստական հրապարակման համար
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միսս Ֆինլանդիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սառա Ձաֆտսեն զրկվել է տիտղոսից հաղթանակից ընդամենը երեք ամիս անց՝ սոցիալական ցանցերում տեղադրված ռասիստական ժեստի պատճառով։
Գերմանական Jodel հավելվածում տեղադրված լուսանկարում 22-ամյա մոդելը մատներով ձգում է աչքերը՝ նկարի տակ գրելով «kiinalaisenkaa syömäs», որը մոտավորապես թարգմանաբար նշանակում է «չինացու հետ ուտել»։ Ժեստը ընկալվել է որպես վիրավորանք ասիացիների նկատմամբ։
Սկզբում Ձաֆտսեն պնդում էր, որ պարզապես շփել է քունքերը ուժեղ գլխացավի պատճառով, բայց ավելի ուշ ներողություն է խնդրել իր գործողությունների համար։
Մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ չեն հանդուրժում ռասիզմը կամ որևէ խտրական վարքագիծ։ Ձաֆտսեի՝ տիտղոսից հեռացման մասին պաշտոնապես հայտարարվեց մամուլի ասուլիսում։
Նոր «Միսս Ֆինլանդիա»-ն Տարա Լեհտոնենն է, որը սեպտեմբերին զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Ձաֆտսեն ինքը ափսոսանք է հայտնել. «Ես ներողությունեմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել և նեղացրել եմ սոցիալական ցանցերում իմ գործողություններով»։
Հետևեք մեզ՝ այստեղ



