Գերմանական Puma ընկերությունը Ռուսաստանում երկու ապրանքանշան է գրանցել
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանական Puma ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային կոշիկի, հագուստի, առարկաների և օծանելիքի արտադրության մեջ, Ռուսաստանում գրանցել է երկու ապրանքային նշան՝ պումայի լոգոյով, պարզել է ТАСС-ը։
Հայտերը գրանցման համար ներկայացվել են Ինտելեկտուալ սեփականության դաշնային ծառայություն (Ռոսպատենտ) 2024 թվականի օգոստոսի 26-ին ԱՄՆ-ից։ Ապրանքային նշանները գրանցվում են միջազգային ապրանքների և ծառայությունների դասակարգման (ՄԱԾԴ) չորս դասերով (№12, №18, №25, №26), որոնք ներառում են, այդ թվում, սպորտային հագուստի, մարզասարքերի և հեծանիվների արտադրություն, ինչպես նաև կաշվե արտադրանք։
Ապրանքանշանների գործողության ավարտի ամսաթիվը ՌԴ-ում 2034 թվականի օգոստոսի 26-ն է։
2022 թվականի մարտին Puma-ն դադարեցրել էր վաճառքները Ռուսաստանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



