Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի լեգենդար ռեստլեր Ջոն Սինան 23 տարվա ելույթներից հետո պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան։
Դեկտեմբերի 14-ի գիշերը կայացած WWE Saturday Night’s Main Event XLII մրցաշարում Սինան անցկացրել է իր վերջին մենամարտը։ Նրա մրցակիցը Գյունտերն էր։
Սինան պարտություն է կրել այն բանից հետո, երբ մրցակիցը նրա նկատմամբ խեղդող հնարք է կիրառել։
Մենամարտից հետո Ջոն Սինան հրաժեշտ է տվել երկրպագուներին։ Որպես կարիերայի ավարտի խորհրդանշական քայլ՝ նա ռինգում է թողել իր թևկապներն ու մարզակոշիկները։
«Լավագույնը լավագույններից։ Ջոն Սինայի նմանը այլևս երբեք չի լինի», — գրել է WWE-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Ջոն Սինան աշխարհի 17-ակի չեմպիոն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է WWE-ի պատմության մեջ։ Նա 14 անգամ նվաճել է WWE-ի չեմպիոնի տիտղոսը և 3 անգամ դարձել աշխարհի ծանր քաշային կարգի չեմպիոն։
Բացի այդ, Սինան 5 անգամ դարձել է WWE-ի Միացյալ Նահանգների չեմպիոն, 2 անգամ՝ WWE-ի թիմային չեմպիոն և 2 անգամ՝ աշխարհի թիմային չեմպիոն։ Նա նաև «Թագավորական մարտի» կրկնակի հաղթող է, WWE-ի միջմայրցամաքային չեմպիոն և Money in the Bank մրցույթի հաղթող։ Սինան հանդիսանում է «Եռակի թագի» 35-րդ տիրակալը և WWE-ի «Մեծ սաղավարտի» 25-րդ չեմպիոնը։
Հետևեք մեզ՝ այստեղ



