Իսրայելի բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի մահվան մասին՝ Գազա քաղաքին հասցված հարվածի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ հաստատվել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գլխավոր հրամանատար Ռաադ Սաադը սպանվել է Գազա քաղաքին այսօր հասցված ավիահարվածի հետեւանքով, տեղեկացրել է Times of Israel-ը։
Սաադը դարձել է թիրախ այն ժամանակ, երբ անցնում էր Ռաշիդի մերձափնյա ճանապարհով։ Նա սպանվել է երեք այլ մարդկանց հետ միասին։
Սաադը ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության շտաբի պետն էր եւ համարվում էր երկրորդ դեմքը խմբավորման վերջին ռազմական ղեկավար Իզզ ադ-Դին Հադադից հետո։
Axios պարբերականի լրագրող Բարաք Ռավիդի խոսքով՝ Իսրայելը նախապես չի տեղեկացրել ԱՄՆ-ին հարված հասցնելու մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



