Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուշադրություն
Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



