Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ստորագրված «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների խորացման ճանապարհին։ Այն, անկասկած, բացում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ միջազգային հարթակում իր դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական կապերն ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն, որքան էլ այս զարգացումները ողջունելի են, անհրաժեշտ է խորությամբ ու բազմակողմանի դիտարկել դրանց հետևանքները հատկապես Հայաստանի անվտանգության, էներգետիկ անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հնարավոր ազդեցությունների համատեքստում։

Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կախվածության ուղղության փոփոխություն, այն էլ՝ դեպի թշնամական տրամադրվածություն ունեցող երկրներ։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է անգամ կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ լծակները, որոնք դեռևս պահպանվում են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ավելին, ռուսական կողմը, տեսնելով այս միտումները, կարող է գնային ճնշումներ գործադրել, ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում էլ ոչ միայն կխորանա կախվածությունը հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից էներգակիրների ներկրումներից, այլև մեր երկրում էներգակիրների թանկացման հետ մեկտեղ գնաճային մեծ ֆոն կստեղծվի։ Այս համատեքստում տեղին է հիշել, թե ռուսական գազի՝ ներկայիս գինը Հայաստանի տնտեսության համար ինչքան ձեռնտու է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա պարզապես բացարձակ անպատասխանատու քաղաքականություն է և կարող է երկարաժամկետ առումով լրջորեն վնասել Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։

Եվրամիության մեկ այլ կարևոր նախաձեռնություն է միլիոնավոր եվրոների հատկացումը «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, որը նույնպես հղի է լուրջ վտանգներով։ ԵՄ պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենց աջակցությունն ուղղված է գործող իշխանություններին՝ ընդդեմ ընդդիմության, որը, ըստ նրանց, համարվում է արտաքին ուժերի հիբրիդային պատերազմի գործիք։ Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է, օրինակ, մի դեպքում՝ 15, մյուս դեպքում՝ 5 մլն եվրոյի հատկացում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ։ Սակայն իրականում նման ծրագրերը հաճախ դառնում են ներքաղաքական գործընթացների ուղղակի միջամտության հարթակ։ Օրինակները, որ եվրոչինովնիկները բերում են, այն է՝ Ուկրաինան և Մոլդովան, ցույց են տալիս, որ ԵՄ-ի ազդեցությամբ նման երկրներում հաճախ ուժեղանում են քաղաքական ռեպրեսիաները, փակվում են ընդդիմադիր կուսակցություններ, սահմանափակվում են ընտրական իրավունքները։ Այս ամենը կատարվում է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում ձևավորվում է ընտրողական մոտեցում, երբ ժողովրդավարության սկզբունքները կիրառվում են ըստ այն նախընտրության, թե ում է աջակցում արտաքին դերակատարը։

Եթե Հայաստանում փորձեն ներդնել Մոլդովայի փորձը, ապա վտանգ կա, որ հասարակության պառակտվածությունը նոր երանգներ կստանա, իսկ քաղաքական դաշտում կխորանա բևեռացվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկայունության ու լուրջ ներքին ցնցումների։ Հատկապես վտանգավոր է այն, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կապում է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման, այլ կոնկրետ քաղաքական խմբի, այսինքն՝ գործող իշխանության հետ։ Սա արդեն իսկ խաթարում է ժողովրդավարական մրցակցային միջավայրը և հող է նախապատրաստում արտաքին միջամտությունների համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ անկախ քաղաքական հայացքներից։

Սակայն այսօր Հայաստանում, չնայած ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարություններին, իրականում օրենքը հաճախ կիրառվում է ընտրողաբար, քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ քաղաքական բռնաճնշումները ավելի ու ավելի համակարգված բնույթ են ստանում։ Այս ամենի ֆոնին ԵՄ-ի կողմից իշխանություններին միակողմանի աջակցությունը ոչ միայն առնվազն տարակուսելի է, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագայում մյուս արտաքին ուժերի կողմից նմանատիպ միջամտությունների համար։ Եթե այսօր ԵՄ-ն լեգիտիմացնում է իր աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին, ապա վաղը նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն կարող է ֆինանսավորել որևէ այլ ուժի՝ էլ ավելի խորացնելով ներքին պառակտումը և Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։

Ավելին, դրսի ֆինանսական հոսքերը, ինչպիսիք ԵՄ-ն է առաջարկում, երբ ուղեկցվում են քաղաքական դաշտի վերահսկման փորձերով, ոչ միայն չեն նպաստում ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի ներքին կայունությունը դարձնում են խոցելի արտաքին շահերի համար։ Ի վերջո, ԵՄ-ի ներկայիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ ոչ թե ելնելով իր կենսական շահերից, այլ արտաքին խաղացողների տրամադրվածությունից։

Եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր էներգետիկ ու քաղաքական ինքնիշխանությունը, ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ներքո, իսկ ներքին քաղաքական դաշտը կարող է դառնալ արտաքին ուժերի հակամարտության դաշտ, ինչպես դա տեղի է ունենում Մոլդովայում և Ուկրաինայում։ Հետևաբար, Հայաստանի համար կենսական է, որ արտաքին համագործակցությունը լինի միայն ու միայն իր շահերից բխող, իսկ ցանկացած ֆինանսական կամ քաղաքական աջակցություն չպետք է վերածվի ներքին գործերին միջամտության գործիքի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»