Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոշոր ավտոարտադրողները հինգշաբթի Վաշինգտոնին կոչ են արել արգելելու կառավարության աջակցությունը վայելող չինական ավտոարտադրողներին և մարտկոց արտադրողներին արտադրական օբյեկտներ բացել Միացյալ Նահանգներում՝ զգուշացնելով, որ արդյունաբերության ապագան վտանգված է, հաղորդում է Reuters-ը։
Ավտոմոբիլային նորարարությունների դաշինքը, որը ներկայացնում է General Motors-ը, Ford-ը, Toyota Motor-ը, Volkswagen-ը, Hyundai-ն և այլ խոշոր ավտոարտադրողներ, հայտարարել է, որ Կոնգրեսը և Թրամփի վարչակազմը պետք է գործեն։
«Չինաստանը հստակ և իրական սպառնալիք է ԱՄՆ ավտոարդյունաբերության համար»,- գրել է խումբը Ներկայացուցիչների պալատում չինական ավտոմեքենաների վերաբերյալ լսումների համար արված հայտարարության մեջ։
Խումբը նշել է նաև, որ օրենսդիրները պետք է պահպանեն Առևտրի նախարարության ընդունած Չինաստանից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և ծառայությունների ներմուծման արգելքը, որն արդյունավետորեն արգելում է չինական արտադրողներից տրանսպորտային միջոցների ներմուծումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



