Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը: Խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշեց նա։
«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»,-այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Հետևեք մեզ՝ այստեղ



