Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ դեկտեմբերի 10-ն էր. ճիշտ 34 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Այն ժամանակ ԼՂԻՄ տարածքում բնակվող ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի ցուցումով հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, որին հետևում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ: Հանրաքվեն կայացավ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին: Հանրաքվեն հռչակագրի հետ դարձավ ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության ստեղծման օրինական իրավաքաղաքական հենքը:

Իսկ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, ինչպես ինքն էր նշել, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին»:

Փաշինյանն, իհարկե, «ծաղկաքաղ» էր արել, «փաստաթղթի» անվան ներքո անգամ փորձել էր «իրացնել» իր խմբագրած թերթում հրապարակված մի բան, ինչը, բնականաբար, ծաղրական ակնարկների տեղիք տվեց: Նաև որոշակի առանցքային փաստաթղթեր (նույն Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ) բացակայում էին: Բայց մի հարցում իրավացի է. հրապարակված բանակցային փաստաթղթերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել:

Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է...

Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին:

Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական:

Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին:

Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն:

Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):

Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք:

Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:

Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին արած արտահայտությունը կրկնելով՝ Փաշինյանը ծափեր ու ոգևորության հնչյուններ քամեց հրապարակում հավաքված բազմությունից...

Թե ինչ ու ինչեր եղան հետո, կարծում ենք, այս անգամ հատուկ հիշեցնելու կարիք չկա:

Հիմա Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ միայն չեն բղավում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այլև արդեն 3 և ավելի տարի է, ինչ բացարձակապես ուրացել են Արցախը, հասել են Արցախի լրիվ հայաթափմանը, պատմականորեն ու հազարավոր տարիներ հայկական ու հայաբնակ երկրամասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք:

Այո, 2019-ին Մինսկի խմբի առաջարկները մերժելը անդառնալիության կետ կարելի է համարել: Չնայած, հետագայում և նույնիսկ 2020-ի պատերազմի ընթացքում եղել են այլ հնարավորություններ ևս: Սակայն կհիշեք՝ Փաշինյանը չէր կամենում, որ իրեն դավաճան անվանեն, ու այդ էգոիստական պատճառով մերժել էր պատերազմը դադարեցնելու 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկը ևս: Ու այն բանի համար, որ Փաշինյանին դավաճան չանվանեն, էլի մի քանի հազար հայ զինվորներ կյանքով հատուցեցին, հազարավորները վիրավորվեցին ու հաշմվեցին: Իսկ թշնամին էլ հայտնվեց Շուշիում...

Բայց նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի գոյության և Արցախի հայության իրավունքների խնդիրը փակված չէր: Փաշինյանը դա մեծ շքեղություն համարեց իրեն հանդուրժող մի հինավուրց, բայց քաղաքականապես մշտամանուկ ժողովրդի համար, և 2022-ի հոկտեմբերի 6-ին, Մակրոնի, Շառլ Միշելի օգնությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ այդ «օդանցքն» էլ փակեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանական տարածք:

Հասկանալի է, որ ներկայի համեմատությամբ 1994-ից առաջարկված ու բանակցված բոլոր տարբերակներն էլ կարող են ընդունելի թվալ, անգամ՝ Տեր-Պետրոսյանի «փուլայինը», որն իր իսկ իշխանության մաս կազմող գործիչների կողմից մերժվեց:

Բայց այստեղ հիմնականը դա չէ: Ու ամենևին չարժե 30 կամ 20 կամ 10 տարի առաջ եղածի շուրջ վիճել: Առանցքայինն ու կարևորը այն է, ինչ արել է Փաշինյանը:

Առանցքայինն այն է, ինչ կատարվել է մեր ժամանակներում, հենց ա՛յս իշխանության գործունեության հետևանքով ու պայմաններում:

Ու կատարվում է ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն անտեղյակ էր, միամիտ էր, թյուրիմացության մեջ էր, «հայրենասեր» էր և այլն: Այդ ամենը կատարվել է գիտակցված ու հետևողականորեն: Գիտակցված, քանի որ այս հարցում այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, պարզապես սխալներ չեն, դրանք վրիպումներ կամ թյուրիմացություն չեն: Դրանք գիտակցված քայլեր են, որոնք հանգեցրել են ծանրագույն աղետի: Ու սա արդեն նույնիսկ ինքը չի թաքցնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր