Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։

Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի  ընտրողների ձայների վրա հույս դնելը։

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա փոխում է ռազմավարությունը․ ոչ թե հետաձգել իր պահանջները մինչև ընտրությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ պահանջել որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է ու պատրաստ է զիջել հայկական «բլիթից» կտոր առ կտոր։ Իսկ հետո կարող է գալ մեկը, որը ոչ միայն չի կատարի «պայմանավորվածությունները», այլև հակահարված կտա։

Դեկտեմբերի 5-ին Ալիևը Բաքվում ելույթ ունեցավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը․ Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտության և խաղաղության ճանապարհ» խորագրով համաժողովում։ Ինչպես տեսնում ենք, հենց համաժողովի անվանումը Բաքվի դիրքորոշման բացահայտ մանիֆեստն է․ հաշտություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստան «վերադառնան» երեք հարյուր հազար ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի բնիկ բնակչությունը տեղը զիջի և թույլ տա օտարներին մեր հայրենի հողի վրա «վերականգնել» ինչ-որ «ադրբեջանցիների մշակութային ժառանգություն»։

Ալիևի խոսքը այդ համաժողովում հնչեց ավելի արմատական, քան դրա անվանումը։ Այն լի էր սպառնալիքներով, ուլտիմատումներով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով։ Ալիևը կրկին պահանջեց «վերադարձնել» 300 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարածք (հիշեցնենք՝ նրանց «իրավունքների» պահպանման համար Հայաստանում ուշադիր կհետևեն տեղակայված ադրբեջանական հատուկ ծառայությունները, այնպես որ, ադրբեջանցի «վերաբնակիչների» իրավունքները այստեղ ավելի շատ կլինեն, քան հենց հայերի)։

Բացի այդ, Ալիևը հայտարարեց․ «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որպեսզի ջնջի ադրբեջանցի ժողովրդի հետքերը իր տարածքից»։ Իսկ այժմ, Ալիևի կարծիքով, եկել է ռևանշի ժամանակը։

«Ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնում» ձևակերպումը հարմար է նրանով, որ դրա ներքո Բաքուն կարող է ներառել ամեն ինչ՝ տեղանուններ, լեզու, ճարտարապետական հուշարձաններ, նույնիսկ դպրոցական և համալսարանական դասագրքերի պատմության տեքստեր։ Վստահ եղեք, միայն թողեք նրանց ներս, ադրբեջանցիները այնքան արագ կսկսեն մեզ մոտ ներդնել իրենց «մշակութային ժառանգությունը», որ շուտով մենք չենք ճանաչի Հայաստանը։

Ալիևը իր խոսքը եզրափակեց հետևյալ հայտարարությամբ․ «Անհրաժեշտ են քայլեր՝ գնահատելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք հայերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։ Այստեղ աչքի է զարնում նույնիսկ բարեկամություն ձևացնելու փորձի բացակայությունը։ Ալիևն այլևս անհրաժեշտ չի համարում աջակցել Փաշինյանի նախընտրական քարոզչությանը այն մասին, թե «խաղաղությունն արդեն հաստատվել է»։ Նա զգում է, որ խաղադրույք է կատարել մահացող ձիու վրա և մտադիր է որքան հնարավոր է շուտ վերցնել իր շահումը, մինչև այդ ձին չի ընկել։

Ալիևի կողմից մինչև ընտրությունները խաղաղ տոնի պահպանումը և նրա համաձայնությունը՝ առայժմ չբարձրացնել զգայուն թեմաները, այն է, ինչ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կառուցելու համար։ Թե բա՝ ես գտել եմ մոտեցում Ալիևին, և երկխոսությունը շարունակելու համար պետք է մնամ իշխանության։ Սակայն Ալիևը բացահայտ հերքում է դա՝ ցույց տալով, որ որևէ երկխոսություն չկա, և իրենք Հայաստանից սպասում են միայն միակողմանի զիջումներ։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը նման իրավիճակում։ Ի՞նչ տարբերակներ ունի։ Զանգե՞լ Թրամփին, որը չի հիշում մեր երկրի անունը, և բողոքե՞լ «վատ» Իլհամից։ Ծիծաղելի է։

Փաշինյանին մնում է միայն շարունակել համոզել հայ ժողովրդին, թե իբր նա խաղաղություն է բերել Հայաստան։ Գուցե դեռ կան այնպիսիք, ովքեր կհավատան։

Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Որքա՞ն ժամանակ կարող են վիրուսները ապրել տնային մակերեսների վրաԶՈւ-ում հոգևոր ծառայության լուծարումը մեծ վնաս է հասցնելու զորքերում մթնոլորտին և մարտունակությանըԱպագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Ե՞րբ և որքա՞նով կբարձրացվեն ռուսական կենսաթոշակներըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջՎիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել. մանրամասներ Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն․ Թրամփը՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամшրտության մասին Ալիևի օգնականը վստահեցնում է՝ Ադրբեջանը չի քննարկել Իրանում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի հետ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Ռոնալդուի 961-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը (տեսանյութ) «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խոլուդին» Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը «Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց կա․ ՀՀ փոխարտգործնախարար Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն Ալեքսանդր Ադաբաշյանը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ Թող Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունն ուղեկցի մեր ազգին Գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվшծներ չեն արձանագրվել․ Զելենսկի Մահափորձի վերաբերյալ հայտարարություններից մեկ տարի անց Կադիրովը Քերիմովին իր եղբայրն է անվանել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է Տան աշխատողը մահացած է գտել հայտնի եվրոպացի ռեժիսորին Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՈւկրաինան պահանջում է Ռուսաստանին հեռացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանԱյցելություն Կոմիտասի տուն-թանգարան Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումՊապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է Գեորգի Քոչարյանը դեսպան է նշանակվել Ուզբեկստանում ​