Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ում Իրանի նոր դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևան մեկնելուց առաջ հանդիպել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է Mehr-ը։
Շիրղոլամին ներկայացրել է Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունները բարիդրացիական քաղաքականության շրջանակում ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու իր առաջարկած ծրագրերը։
Հաջողություն մաղթելով նոր դեսպանին՝ Արաղչին Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բնութագրել է որպես քաղաքակրթական և պատմական։
Նա ընդգծել է բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու համար։ Մինչև Հայաստանում նոր դեսպան նշանակվելը՝ Շիրղոլամին աշխատել է որպես ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



