«Լիվերպուլը» հունվարին կվաճառի Սալահին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է հունվարին վաճառել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է indykaila News–ը։
Սալահը պատրաստ է դիտարկել «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» կամ «Բավարիայի» առաջարկները, նաեւ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբների ֆինանսապես գրավիչ տարբերակներ։
Սալահն այժմ լարված հարաբերություններ ունի թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ, որին քննադատել էր իրեն մեկնարկային կազմում չընդգրկելու համար։
Սալահը դուրս է մնացել «Լիվերպուլի» հայտացուցակից եւ չի մասնակցի Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի 6–րդ տուրի հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 19 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։
Հետևեք մեզ՝ այստեղ



