Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքին

ՎԻԴԵՈ

Դեռևս փետրվար ամսին ամփոփվել էին «Բվիկ» նախաձեռնության և Իդրամի համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ դեկտեմբերի 5-ին արդեն երկրորդ անգամ կազմակերպվեցին «Դեպի թռիչք» և «Թռիչք գրքի թևերով» մրցույթները՝ կրկին Իդրամի մասնակցությամբ։

Այս անգամ միջոցառումը տեղի ունեցավ Այբ դպրոցում, որտեղ հավաքվել էին գրքասեր 11–18 տարեկան աշակերտներ: Վերջիններս մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն կարդացած գրքերով հարստացրել էին իրենց աշխարհայացքը, այլև նորովի բացահայտել էին ֆինանսական գրագիտության մեծ ու կարևոր թեմաները։ Իդրամի կողմից կազմակերպված առցանց դասընթացի ընթացքում երեխաները սովորել էին հասկանալ, թե ինչ են ծախսը, խնայողությունը, պատասխանատու ընտրությունը, ինչպես խնայել և ճիշտ տնօրինել գումարը, ինչպես տարբերել «պետք է»-ն «ուզում եմ»-ից, և ինչպես փոքր քայլերով կառուցել մեծ ապագա։

Բվիկ կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Անահիտ Յուզբաշյանի խոսքով՝ երեխաները շատ մեծ հետաքրքրությամբ են մասնակցել Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացին։ «Այս 6 ամիսների ընթացքում երեխաների հետ իրականացրել ենք գրքերի քննարկումներ և փափուկ հմտությունների դասընթացներ, որից ամենակարևորը իրենց համար, ինչպես իրենք են նշում, ֆինանսական գրագիտություն է եղել, և այս ամենը չէր իրականանա, եթե չլիներ Իդրամի աջակցությունը», - ասել է Անահիտ Յուզբաշյանը։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասում է. «Իդրամում մենք վստահ ենք, որ ապագան սկսվում է ճիշտ գիտելիքներից։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել մի նախաձեռնության, որտեղ երեխաները ոչ միայն պարզապես կարդում են, այլ սովորում են մտածել, քննարկել, ստեղծել և պատասխանատվությամբ ձևավորել իրենց ֆինանսական վարքը։ Ֆինանսական գրագիտությունը այն հիմնասյուներից է, որը կարևոր է կառուցել դեռ դպրոցական տարիքից, և մենք ուրախ ենք, որ մեր կրթական ծրագրերը կարողանում են իրական ազդեցություն թողնել երեխաների վրա։ Շնորհակալ ենք «Բվիկ» նախաձեռնությանը՝ համագործակցության համար, և հավատում ենք, որ այս ծրագրերը դեռ շատ երիտասարդների կյանքում թողնելու են դրական հետք»։

Միջոցառման մրցանակները տրամադրել էր Իդրամը՝ շարունակելով իր ուղին՝ աջակցելու կրթական և սոցիալական ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Շուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին