Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջորջ Օրուելը երևի մտքով էլ չէր անցկացնի, որ իր հանրահայտ հակաուտոպիական ստեղծագործությունները կարող են ոչ միան իրականություն, այլև հենց գործունեության ծրագիր դառնալ: Փաշինյանի կառավարման ներքո Հայաստանը վերածվել է Օրուելի գրքերում գրվածները իրական կյանքում կիրառելու ինչ-որ ֆանտասմագորիկ փորձադաշտի: Եթե մինչև 2021 թվականը դա «Անասնաֆերման» էր, ապա վերջին տարիներին լրիվ ընկղմվել ենք «1984»-ի մեջ:

Կարդացածները կհիշեն, մյուսները կարող են «գուգլել»՝ իմանալու համար, որ... «Պատերազմը խաղաղություն է: Ազատությունը ստրկություն է: Տգիտությունը ուժ է»:

Հա, բայց «1984»-ում կար նաև «մտքի հանցագործություն». այդպես էին բնորոշվում Անգսոցի անդամի (կուսակցության), առհասարակ որևէ մեկի ցանկացած անզգույշ արտահայտություն, արտաբերած բառ կամ ժեստ: Իշխող կուսակցության գաղափարախոսության տեսանկյունից սխալ կամ այդ գաղափարախոսությանը չհամապատասխանող մտքերի, բառերի, արտահայտությունների կամ ժեստերի դեմ պայքարում էր «մտքի ոստիկանությունը»: Իսկ կարգազանցներին քննում և կտտանքների էին ենթարկում «Սիրո նախարարությունում»: Այդ նախարարությունն էլ, կհիշեք, ամենից ահազդու տեսքն ուներ՝ առանց պատուհանների, չհաշված ստորգետնյա կամ «պադվալային» խոշտանգարանները:

Հա, բայց սա արդեն Օրուելի հանրահայտ հակաուտոպիան չէ, այլ մեր տխրահռչակ իրականությունը: Եվ սա այն պարագայում, որ մենք դեռ «կրկնամիտք» ասվածին չենք անդրադարձել: Դա այն ունակությունն է, երբ միաժամանակ հավատում են միմյանց հակասող երկու բանի: Եթե ընթերցելու ժամանակ ու ցանկություն չունեք, ապա կարելի է բավարարվել Փաշինյանի հանրահայտ «հպարտանում ենք մեր պարտությամբ», «ոչ թե Արցախը հանձնեցինք, այլ ձեռք բերեցինք ինքնիշխանություն» և նմանօրինակ այլ հայտարարություններով:

Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանության գործունեության հենքը մեծապես հիմնված է Օրուելի հակաուտոպիաների վրա: Պարզապես, եթե այլ ժողովուրդների համար «1984»ն ու «Անասնաֆերման» գրական ստեղծագործություններ են, Հայաստանում և ՀՀ քաղաքացիներիս համար, ցավոք, դրանք մեզ շրջապատող իրականության են վերածվել:

Բայց դա էլ Փաշինյանի բռնապետական հակումներին հագուրդ չի տալիս: Նրան դա էլ է քիչ:

Խնդրեմ, հիմա էլ քնել-ելել է, որոշել, որ եկեղեցիներում պետք է պատարագներից առաջ ՀՀ հիմնը հնչի: Գիտե՞ք՝ ինչու: Փաշինյանը համարում է, որ Եկեղեցին պետությունն է հիմնել: Դա, իհարկե, այդպես չէ, բայց մի՞թե դա կարևոր է: Կարևոր է, որ Փաշինյանն այդպես է որոշել: Խնդրեմ, վաղը կորոշի, որ «Պի»-ն ոչ թե 3,14 պետք է լինի, այլ 3:

Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին: Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի... Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը»: Ոչինչ, որ բացահայտում է Եկեղեցու հիմնադրման մասին (ու ոչ միայն այդ առումով) իր թերի «գիտելիքները», կամ ավելի ճիշտ՝ թյուր տվյալները:

Ոչինչ, որ թույլ է տալիս օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտում, քանի որ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ ուղղակիորեն միջամտում է Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար հարցերին, ինչի իրավունքը չունի ոչ մի կերպ: Թեպետ, իրավաբանները, փորձագետները դա տողերիս հեղինակից ավելի լավ կբացատրեն ու բացատրում են: Կարելի է նաև վերստին ճոխ բառապաշարով նկարագրել Հայ առաքելական եկեղեցու և կանոնական ծիսակարգերի դեմ Փաշինյանի անընդունելի քայլերը, որը հոգևոր հայրերը բնորոշում են որպես պղծություն:

Բայց, այ, թե ինչն է ավելի ուշագրավ ու կարևոր միաժամանակ:

Ի՞նչ է, ըստ էության, անում Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ պառակտում է հրահրում հասարակության ու Եկեղեցու ներսում, բացի այն, որ չարություն և ատելություն է տարածում, բացի այն, որ ուրանում է Արցախը, Արարատը և այդպես շարունակ:

Տեսեք. նա մի կողմից հագուրդ է տալիս իր բռնապետական արդեն անթաքույց հակումներին և հավակնություններին՝ լինի իրեն, իր «մտքի ոստիկանությանը» անդուր մարդկանց, գործիչների, հոգևորականների կամայական ազատազրկումը, թե, պատարագի բովանդակության «խմբագրումը»: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը զուգընթաց գործնականում բավարարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, նախապայմանները: Մի զարկով՝ մի քանի ձմերուկ, մի խոսքով:

Այդ ընթացքում նա կարող է ակտիվ հանրության կողմից հակազդեցության արժանացող իրարահաջորդ «թեզեր» նետել շրջանառության մեջ: Թեկուզ այս թարմ «առաջարկի» տեսքով, որ պատարագներից առաջ եկեղեցիներում պետական հիմնը հնչի, իսկ սրբապատկերների փոխարեն էլ երևի իր նկարները կախվեն:

Մեր ազգի ու պետության հանդեպ թշնամական տրամադրված հարևան նշված երկու երկրների պահանջները բավարարելու ճանապարհին Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու կամ չեղարկելու մասին էլ է խոսում: Խոսում է նաև Հայոց պետությունը վերանայելու և խմբագրելու մասին: Մի խոսքով, անընդհատ շարունակաբար բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները:

Հայ առաքելական եկեղեցին ազգային բազմադարյա ինստիտուտ է, իսկ նրանց, ովքեր որոշել են հպատակեցնել հայ ազգին, վերածել թշնամական շահերը «մի փոր հացի» և միանգամից չմորթվելու դիմաց սպասարկող անհիշողություն բիոզանգվածի, նման կառույց ոչ մի դեպքում պետք չէ: Ուստի, պետք է «բարենորոգման» անվան տակ այն քանդել, քայքայել, վերացնել: Սա է բուն էությունն ու խնդիրը: Ու դա կապ չունի հավատի, կրոնի, ծիսակարգի հետ: Դա կապ ունի մի ամբողջ երկիր ու իր հասարակությունը մանկուրտացնելու ծրագրի հետ:

Տեսեք, մենք կտրուկ մոտեցել ենք այն կետին, որ վաղը, մյուս օրը «մտքի պարեկները» կարող են բռնել ու դատել նրանց, ովքեր դեմ են խոսում Նիկոլ Փաշինյանին, դեմ են խոսում Ադրբեջանին կամ Թուրքիային: Կամ, եթե չեն խոսում, ուրեմն մտքի մեջ վատվատ բաներ են պահում: Կամ էլ ազգային որևէ արժեք չեն ուրանում, օրինակ՝ հիշում են, որ Հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցն է արել... Հիշում են, որ Ցեղասպանություն է եղել, որ Արցախ ենք ժամանակավորապես կորցրել:

Հույզերը՝ հույզեր, բայց էական խնդիրն այն է, թե ոչ իշխանական, ազգային արժեքներին հավատարիմ ուժերը, շրջանակները, գործիչները որքան արագ ու արդյունավետ կարող են համախմբվել և այս հակաուտոպիական մղձավանջից ելնելու իրատեսական տարբերակ առաջարկել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»