Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍրտի հետ լուրջ խնդիրների պատճառով նշանավոր հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում տեղափոխել են մասնագիտացված սրտաբանական հիվանդանոց: Ինչպես հաղորդումէ«Արմենպրես»-ը` վկայակոչելով Lifenews.ru-ն, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Դերասանի կինը` Վալենտինան տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը կմնա հիվանդանոցում շուրջ մեկ շաբաթ: 80-ամյա դերասանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն: Հետազոտությունն անցնելուց հետո Արմեն Ջիգարխանյանը կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Արմեն Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, թատրոնի ռեժիսոր: Նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, ձայնադրել բազմաթիվ մուլտֆիլմեր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



