Եվրամիությունը պատրաստվում է պատերազմի մինչեւ 2030 թվականը․ Օրբան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպացի առաջնորդները որոշել են, որ Եվրոպան գնում է դեպի պատերազմ։ Այս հարցի վերաբերյալ որոշումն արդեն ընդունվել է, հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը, Կեչկեմետի հակապատերազմյան հանրահավաքում, տեղեկացրել է Tenyek-ը։
Օրբանի խոսքով՝ ԵՄ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի պատերազմի մինչեւ 2030թ․։
Հունգարիայի վարչապետը նշել է նաեւ, որ ԵՄ-ը անգամ չի փորձում ժխտել, որ աջակցում է պատերազմին։
Նա ավելացրել է, որ դա հաստատվում է, օրինակ, նրանով, որ ԵՄ-ում կառուցում են ռազմական տնտեսություն եւ «տրանսպորտային միջոցների արտադրությունը վերուղղորդում են զենքի արտադրության»։
Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն բանին, որ գոյություն ունի պատերազմի ընդլայնման չորս փուլ։
«Առաջին երեքը Եվրոպան արդեն անցել է, եւ հիմա մենք գտնվում ենք երրորդ փուլում՝ համընդհանուր զինապարտություն մտցնելով, անցնելով ռազմական տնտեսության։ Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ՝ չորրորդ փուլը առճակատման փուլն է։ Պատահական չէ, որ մենք հակապատերազմյան հանրահավաք ենք անցկացնում»,-ասել է Օրբանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



