Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին շաբաթ օրը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել հրադադարի դիտարկման համար՝ Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլի շրջանակում, տեղեկացրել է AFP-ն։
«Ինչ վերաբերում է կայունացման միջազգային ուժերին, մենք պետք է որքան հնարավոր է շուտ տեղակայենք այդ ուժերը տեղերում, որովհետեւ կողմերից մեկը՝ Իսրայելը, ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը... ուստի մեզ դիտորդներ են անհրաժեշտ»,- ասել է նախարարը։
Նա նախազգուշացրել է, որ Գազա տանող եգիպտական Ռաֆահ անցակետը «չի դառնա դարպաս տեղահանված անձանց համար։ Այն նախատեսված է միայն Գազա հումանիտար եւ բժշկական օգնություն հասցնելու համար»։
Օրերս Իսրայելը տեղեկացրել է, որ մտադիր է բացել Ռաֆահ անցակետը Գազայի հատվածից Եգիպտոս պաղեստինցիների ելքի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



