Չինաստանում 800 հազար մարդ է տարհանվել մոտեցող հզոր թայֆունի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի արևելյան Չժեցզյան մարզում 800 հազար մարդ է տարհանվել։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հուլիսի 11-ին տարածաշրջանին հզոր թայֆուն կհարվածի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զանգվածային տարհանումը շարունակվում է։ Փակ են մարզի բոլոր նավահանգիստները և օդանավակայանները, դադարեցվել է գնացքների երթևեկությունը։
«Չան-Հոմ» թայֆունը կարող է դառնալ վերջին 70 տարում ամենահզորը։
Տարածաշրջանի մի քանի քաղաքներ նաև հայտնել են միջքաղաքային ավտոբուսների երթևեկության դադարեցման մասին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



