Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան
ԲԼՈԳՀարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանի կողմից, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ:
Դեկտեմբերի 10-ին աշխարհում` նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է: Վստահ եմ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



