Ինչպես պատրաստել արագ պատրաստվող աղցան
ԼԱՅՖԿաղամբը բարակ շերտատել, աղ անել, թեթևակի տրորել, ավելացնել բարակ շերտատած կարմիր պղպեղը, կիսաշրջանակների կտրտած վարունգը: Սոուս պատրաստելու համար՝ թասի մեջ խառնել սոյայի սոուսը, խնձորի քացախը, 1 ճաշի գդալ ջուրը, կիտրոնի հյութը, շագանակագույն շաքարավազը, աղ, սև պղպեղ անել, լավ հարել, ավելացնել ճզմած սխտորն ու ձիթայուղը, հարել, լցնել աղցանի վրա, խառնել, ծածկել, 1 ժամով դնել սառնարանը: Քունջութը բովել, մի քիչ սառեցնել, թեթևակի տրորել, շաղ տալ աղցանի վրա մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները՝
վարունգ 100 գրամ
կարմիր պղպեղ 1 հատ
կաղամբ 150 գրամ
ձեթ 2 ճաշի գդալ
սխտոր 1 պճեղ
սոյայի սոուս 4 ճաշի գդալ
քացախ 1 ճաշի գդալ
ջուր 1 ճաշի գդալ
կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
շագանակագույն շաքարավազ 1 թեյի գդալ
քունջութի սերմեր 2 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



