Իսպանիան, Նիդերլանդները և Իռլանդիան կբոյկոտեն «Եվրատեսիլը» Իսրայելի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդները, Իսպանիան և Իռլանդիան հրաժարվել են հաջորդ տարի մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին՝ Իսրայելի մասնակցության իրավունքի պատճառով, հաղորդում է UNN-ը՝ հղում անելով BBC-ին և Reuters-ին։
Իսրայելը կկարողանա մասնակցել 2026 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին, այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միության անդամները հինգշաբթի օրը որոշեցին չանցկացնել քվեարկություն երկրի մասնակցության վերաբերյալ՝ չնայած որոշ երկրների կողմից բոյկոտի սպառնալիքներին։
Նշվում է, որ հոլանդական հեռարձակող «Avrotros»–ը հայտարարել է, որ «ներկայիս պայմաններում մասնակցությունը անհամատեղելի է մեզ համար կարևոր սոցիալական արժեքների հետ»։
Մրցույթից դուրս կգան նաև այլ հեռարձակողներ, այդ թվում՝ Սլովենիան և Իսլանդիան։
Հետևեք մեզ՝ այստեղ



