Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ժողովրդի պայքարի երկու տարին. Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովը։

Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձի իրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։

Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։ (Տե՛ս կցված ամփոփագիրը։)

Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։

Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից և սփյուռքից։

Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները առաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։

ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հակիրճ զեկույց

Ներածություն

2023 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային ժողովը, որնայժմ գործում է Հայաստանից, ստեղծեց միջազգային հանձնախումբ՝ լիազորված հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, որոնցից առաջնայինը բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքն է։ Գրեթե երկու տարի անց Հանձնախմբի առաքելությունը մնում է և՛ անփոխարինելի, և՛ խորապես հրատապ: Դրա ստեղծումը սոսկ ինստիտուցիոնալ ձևականություն չէր 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո. այն երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղը կառավարած հավաքական քաղաքական կամքի պաշտոնական շարունակությունն էր՝ ներկայացնելով մի ժողովրդի, որի իրավունքները, ինքնությունը և հայրենիքը չեն կարող ջնջվել պատերազմի կամ հրամանագրի միջոցով:

Սույն զեկույցը ներկայացնում է Հանձնախմբի մանդատի հայեցակարգային հիմքերը, արձանագրված հաջողությունները և գնահատում նորացված դիվանագիտական ներգրավվածության ի հայտ եկող հնարավորությունները: Վերջին երկու տարիների ընթացքում Հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են եղել «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI), ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը(ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ Հայաստանից և Սփյուռքից:

Զեկույցը եզրակացնում է, որ հիմքերն այլևս ամբողջությամբ դրված են. վերադարձի իրավունքի հարցը կենսունակ է, ինստիտուցիոնալ շրջանակները գործի են դրվել, և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո նոր ազգային ղեկավարությունը հնարավորություն կունենա վերականգնել կորսվածը և հստակությամբ, լեգիտիմությամբ ու վճռականությամբ առաջ մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները:

Հանձնախմբի մանդատի հայեցակարգային շրջանակը

1)Ինստիտուցիոնալ լեգիտիմություն

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչական մարմինը։ 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Հանձնախումբ ստեղծելու որոշումը հիմնված էր ժողովրդավարական լեգիտիմության, կառավարման շարունակականության և բռնի տեղահանված բնակչության քաղաքական գործոնը պահպանելու անհրաժեշտության վրա:

Հանձնախմբի մանդատը հստակ է. պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, կամավոր և հավաքական վերադարձը, հետամուտ լինել միջազգային իրավունքով ճանաչված ինքնորոշման իրավունքին, բանակցել բոլոր համապատասխան պետական և միջազգային դերակատարների հետ և ձգտել միջազգային կառավարման ու պաշտպանության մեխանիզմի հաստատմանը (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո), որը կաջակցվի միջազգային խաղաղապահ ներկայությամբ:

2)Պատմական և իրավական հիմքեր

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պետության մաս։ Նրա հայկական ինքնությունը և ինքնավար քաղաքական կառույցները դարերով նախորդել են ժամանակակից Ադրբեջանին: Խորհրդային օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը հստակ քաղաքական կարգավիճակ ունեցող ինքնավար մարզ էր, որն իրավունք ուներ իրացնելու ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախության օգտին՝ իրականացնելով իրավական ակտ, որը հիմնված էր խորհրդային սահմանադրական նորմերի վրա։

3)Ինքնորոշման սկզբունքը

Ինքնորոշումը միջազգային իրավունքի անկյունաքարն է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Հելսինկյան եզրափակիչ ակտով։ Այն իրավունք է տալիս հստակ ինքնություն և որոշակի տարածքի հետ կապ ունեցող ժողովուրդներին՝ որոշելու իրենց քաղաքական ապագան՝ զերծ հալածանքներից:

4)Վերադարձի իրավունքը

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը էթնիկ զտումների դասական օրինակ է։ Միջազգային իրավունքը միանշանակ է. բռնի տեղահանված անձինք պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։ Այս իրավունքը հաստատված է սովորութային միջազգային իրավունքով, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տեղահանված բոլոր հայերի «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Առաջընթաց և զարգացումներ. Դեկտեմբեր 2023 – Դեկտեմբեր 2025

Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղական կառավարման փլուզմանը և Հայաստանի գործող կառավարության աջակցության բացակայությանը, անցած երկու տարիները նշանավորվեցին ուշագրավ դիվանագիտական, իրավական և քաղաքական զարգացումներով: Դրանք վկայում են աճող միջազգային կոնսենսուսի մասին առ այն, որ վերադարձի իրավունքը լեգիտիմ է, անհրաժեշտ և ենթակա է կատարման:

Միջազգային իրավական հաստատում

ԱՄԴ-ի (ICJ) հրատապ միջոցները (նոյեմբեր 17, 2023) Ադրբեջանին պարտավորեցրին հնարավոր դարձնել հայերի անվտանգ և անարգել վերադարձը։ Այս վճիռը մնում է իրավաբանորեն պարտադիր և դարձել է Հանձնախմբի աշխատանքի անկյունաքարը:

Քաղաքական ճանաչում Եվրոպայում

Խոշոր ժողովրդավարական ինստիտուտները բազմիցս հաստատել են վերադարձի իրավունքը. Եվրոպական խորհրդարանի բանաձևերը (2024թ. մարտ և հոկտեմբեր, 2025թ․ մարտ) կոչ էին անում երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանները ընդունեցին բանաձևեր՝ ուղղակիորեն հաստատելով վերադարձի իրավունքը։ Շվեյցարիայի խորհրդարանի (2024–2025) երկու պալատներն էլ հաստատեցին թիվ 24.4259 միջնորդությունը, որը պարտավորեցնում է Շվեյցարիային հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի հարցով Խաղաղության ֆորում՝ միջազգային վերահսկողությամբ անվտանգ վերադարձի շուրջ բանակցելու համար: Շվեյցարական այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ այն խորհրդանշական հայտարարության փոխարեն սահմանում է ինստիտուցիոնալ գործընթաց:

Աճող թափ Միացյալ Նահանգներում և Կանադայում

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ստորագրեցին նամակ՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հետամուտ լինել վերադարձի իրավունքի իրացմանը, հայ քաղբանտարկյալների ազատ արձակմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը: Պետքարտուղարությունը պաշտոնապես ճանաչել է այս սկզբունքները որպես արդար կարգավորման մաս։ Նմանապես, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մեկից ավելի անգամ աներկբայորեն արտահայտել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքին։ Այս առաջընթացը հայկական կազմակերպությունների, սփյուռքյան խմբերի և, մասնավորապես, հենց Հանձնախմբի հետևողական ջատագովության արդյունքն է։

Ադրբեջանի ռևիզիոնիզմի օրինաչափությունը

2023 թվականի տեղահանումը տարերային իրադարձություն չէր, այլ տասնամսյա շրջափակման արդյունք, որը նախատեսված էր բնակչությանը սովի մատնելու համար, ինչին հետևեցին բազմաթիվ ռազմական հարձակումներ, քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացում և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու կազմակերպված ջանքեր: Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության դեմ հետագա շինծու դատավարությունները հարձակում են հավաքական իրավունքների դեմ և փորձ՝ հակամարտությունը ներկայացնելու որպես «անջատողականություն», այլ ոչ թե ինքնորոշման և բնիկ ներկայության խնդիր:

Հակազդեցություն ադրբեջանական ռևիզիոնիզմին

Հանձնախումբը հետևողականորեն մարտահրավեր է նետել Ադրբեջանի այն պնդմանը, թե հայերը «հեռացել են կամավոր», հերքել է «վերաինտեգրման ծրագրի» մասին ապակողմնորոշիչ պնդումները, Լեռնային Ղարաբաղի ընտրված առաջնորդներին քրեականացնելու փորձերը և հայկական սփյուռքի ջատագովությունը թիրախավորող քարոզչությունը։ Հրապարակումների, լրատվամիջոցների հետ աշխատանքի և դիվանագիտական ճեպազրույցների միջոցով Հանձնախումբը ապահովել է, որ այս կեղծիքները չդառնան ընդունված իրողություններ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների ակադեմիական շրջանակներում։ Դրանցից հատկանշական էին խոշոր համալսարաններում անցկացված միջոցառումներն ու խորհրդաժողովները, ինչպես նաև Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վերադարձի իրավունքի վերաբերյալ պատրաստված իրավական վերլուծությունները։

Երկու տարվա աշխատանքը կայուն հիմք է դրել նորացված դիվանագիտական գործողությունների համար: Առաջնորդության և ներգրավվածության նոր փուլի հիմնական տարրերն արդեն առկա են. ամուր իրավական հիմք՝ խարսխված Արդարադատության միջազգային դատարանի միջոցների և միջազգային իրավունքի վրա՝ հաստատելով վերադարձի իրավունքը և պաշտպանությունը ահաբեկումից. քաղաքական հիմք՝ արտացոլված բազմաթիվ խորհրդարանների և միջազգային կառույցների կողմից այդ իրավունքի ճանաչմամբ. ինստիտուցիոնալ հիմք՝ մարմնավորված Շվեյցարիայի Խաղաղության ֆորումի մանդատում, որն առաջարկում է կառուցվածքային բանակցությունների պատրաստի շրջանակ. և բարոյական ու պատմական հիմք՝ արմատավորված 2023-ի չշտկված բռնի տեղահանման մեջ, որի անարդարությունը շարունակում է արձագանք գտնել աշխարհում:

Բացակայող տարրը. Քաղաքական կամքը Երևանում

Հայաստանի գործող կառավարության՝ հարցը բարձրացնելուց հրաժարվելը ժամանակավորապես խոչընդոտել է առաջընթացին: Բայց քաղաքական կամքը մշտական չէ: Հենց Հայաստանը ունենա նոր ղեկավարություն՝ ունակ ձևակերպելու իրազգային շահերը կապակցվածությամբ և համոզվածությամբ, հիմքը պատրաստ կլինի. բանակցությունները կարող են վերսկսվել, այս անգամ՝ փոխադարձ պահանջներով. շվեյցարական նախաձեռնությունը կարող է ակտիվացվել և ընդլայնվել. արդենընդունված իրավական և քաղաքական գործիքները կարող են լծակ դառնալ, և միջազգային գործընկերները կարող են համախմբվել հայկական նորացված, սկզբունքային դիրքորոշման շուրջ: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձը «անիրատեսականից» կվերածվի գործնականի։

Եզրակացություն

Ստեղծումից երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը շոշափելի առաջընթաց է գրանցել իրավական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում։ Չնայած ճնշող հանգամանքներին, բռնի տեղահանմանը, Լեռնային Ղարաբաղում ինստիտուցիոնալ փլուզմանը և Հայաստանի գործող ղեկավարության անտարբերությանը, Հանձնախմբին հաջողվել է պահպանել տեղահանված ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջները և հավաքական իրավունքները:

Հիմքերը դրված են. միջազգային իրավունքը հստակ է, խորհրդարանական բանաձևերը կուտակվում են, շվեյցարական բանակցային հարթակը պատրաստ է, ԱՄՆ-ի քաղաքական ներգրավվածությունն աճում է, և հարցը մնում է կենսունակ գլոբալ համակարգում։ Երևանից կամ Բաքվից հնչող ոչ մի հայտարարություն չի կարող մարել իրավական, պատմական և բարոյական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, և նրա ժողովուրդն ունիանվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան