Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին հասկանալիորեն մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Տեսանյութը տարածած օգտատերը նշել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:
Ուշագրավ էր, սակայն, որ այդ ամբողջ պատմության մեջ, ընդհանուր զայրույթի ու դատապարտման մթնոլորտում ինչ-որ պահից թեման շեղվեց դեպի մասնակիցներից մեկը, ավելի ստույգ՝ նրա հայրը, որը պաշտոնյա է, ավելի ստույգ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկի պետի տեղակալը: Արդյունքում հանրության զայրույթը հիմնականում ուղղվեց հենց նրանց՝ հոր և որդու ուղղությամբ: Այնինչ, նույնիսկ տեսանյութերից է երևում, որ տղաներից մեկը ոչ թե մասնակցում է ծեծին, այլ բաժանողի դերում է: Մեր տեղեկություններով, հեցն այդ միակ բաժանողն էլ նշյալ պաշտոնյայի՝ Ռուբեն Գասպարյանի որդին է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



