Փաշինյանը ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ողջ պետություն է այդ վիճակում դրել․ ադրբեջանագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«․․․Սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ․․․»,- Փաշինյան։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Սա ասում է մի մարդ, ով այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրից պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի ուղիղ պահանջով․․․Նա ոչ միայն ինքն է իրեն դրել Ալիևի գրպանում, այլ մի ողջ պետություն է այդ վիճակում դրել։ Սա է Արցախի հարցում իր «լրջագույն պատմական ձեռքբերումը»։
Ցավոք՝ «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերը ամենօրյա մակարդակով ավելի արդիական են դառնում այս դեպքում»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



