Եվրամիությունը քաղցկեղածին արգելված թունաքիմիկատներ է մատակարարում Նիգերիային. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական ընկերությունները Նիգերիայի ԵՄ-ում արգելված թունաքիմիկատներ են մատակարարում, որոնք, ենթադրաբար, քաղցկեղածին են և նյարդաբանական խանգարումներ են առաջացնում, հաղորդում է Bloomberg-ը։
«Կան ծանրակշիռ գիտական հստակ ապացույցներ, ըստ որոնց ԵՄ-ում արգելված որոշակի քիմիական նյութեր կապում են այնպիսի հիվանդությունների հետ, մասնավորապես՝ քաղցկեղածին են և նյարդաբանական խանգարումներ են առաջացնում», - Bloomberg-ին ասել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Մուհամմադ Քաբիր Մուսան։
Նիգերիայում ըստ Թունաքիմիկատների դեմ պայքարի դաշինքի (Alliance for Action on Pesticides in Nigeria, AAPN)՝ բարձր վտանգավոր թունաքիմիկատների փուլային դուրսբերման կողմնակից ոչ առևտրային կազմակերպության, երկրում օգտագործվող գյուղատնտեսական քիմիական նյութերի կեսից ավելին լրջորեն սպառնում է մարդու առողջությանը։ Դրանց 40%-ն արգելված է Եվրոպայում։ Նիգերիա մատակարարվող նյութերի թվում են Bayer-ի և UPL-ի մանկոզեբը, ինչպես նաև Syngenta-ի ատրազինը և պարակվատը, որոնք արգելված են ԵՄ-ում։ AAPN-ը պնդում է, որ 2008-2022 թվականներին Նիգերիայում թունաքիմիկատների ազդեցության պատճառով մահացել է առնվազն 450 մարդ։
Bloomberg-ը մեջբերում է տեղացի ագարակատեր Աբդուլլահի Յուսուֆի պատմությունը։ Նրա 12-ամյա դուստրը մահացել է լեյկեմիայից, ինչը տեղի բժիշկները վերագրում են թունաքիմիկատներին: Աղջիկն անգիտակցաբար կերել է հոր մրգերն ու բանջարեղենը, որոնք նա մշակել է վտանգավոր քիմիական նյութերով: Գործակալությունը նշում է, որ Նիգերիայի շատ մանր ագարակատերեր անվտանգ այլընտրանքների բացակայության պատճառով ստիպված են էժան թունաքիմիկատներ օգտագործել:
Հետևեք մեզ՝ այստեղ



