Երևան, 03.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաշինյանի վերջին շրջանի հիմնական ներքաղաքական «զբաղմունքը», կարծես, դարձել է Եկեղեցու դեմ պայքարը։ Ամենայն հայոց եկեղեցու նկատմամբ նրա համառ ճնշման վրա ծախսվում են ժամանակն ու ռեսուրսները, այնպես որ՝ օգտակար գործերի համար ոչինչ չի մնում։ Աղբանոցներն այրվում են, օդը խեղդում է, ճանապարհները քանդվում են, պաշտոնյաները գողանում են, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, բայց վարչապետը զբաղված է միմիայն Կաթողիկոսին նեղացնելու փորձերով։

Դժվար է ասել՝ Փաշինյանն իսկապե՞ս նույնիսկ տարրական բաները չի հասկանում, թե՞ իրեն այդպես ձեռնտու է։ Օրինակ՝ երկար ժամանակ նա կարծում էր, թե կարող է պարզապես «ազատել» Ամենայն հայոց կաթողիկոսին այնպես, ինչպես ազատում է իր քպական նախարարներին կամ այլ պաշտոնյաների: Ավելին, եղավ պահ, երբ Փաշինյանը լրջորեն հայտարարեց, թե... Կաթողիկոսն իր կողմից «կարգալույծ է արված»։

Ըստ երևույթին, օգնականները ստիպված եղան բացատրել, որ նա ո՛չ Աստված է, ո՛չ էլ Տիեզերական ժողով և նույն հաջողությամբ կարող էր «պաշտոնազրկել» Թրամփին կամ Պուտինին։ Ընտրություններից առաջ այսպիսի խայտառակությունը խելամիտ չէր։ Այդ ժամանակ էլ նա որոշեց հավաքել տասը հոգևորականների, որոնք դժգոհ էին կամ պատրաստ էին համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ստիպել նրանց ստորագրել նամակ Կաթողիկոսի դեմ։ Նամակը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ։ Օգնականները  երևի նորից բացատրեցին, որ Կաթողիկոսին հեռացնել տասը պատահական հոգևորականի ստորագրությամբ նույնն է, ինչ վարչապետին հեռացնել տասը քաղաքացու նամակով։ Հասկանալով, որ ուղղակի հեռացնել չի ստացվում, նա զուգահեռ նաև այլ ճանապարհներ էր մտածել՝ ստեղծել իր՝ «փաշինյանական» եկեղեցին՝ ասենք՝ Հովհաննավանք կենտրոնով։ Սկզբում դրա գլուխ նշանակելու էին Ստեփան Ասատրյանին, բայց նրա «ծիսակատարությունները» Հայաստանում ծաղրի առարկա դարձան։ Այդ պատճառով իշխանությունը սկսեց այլ թեկնածու փնտրել, սակայն քահանաներ, որոնք պատրաստ են համագործակցել Փաշինյանի հետ, գրեթե չկան։

Այս ամենը Փաշինյանին հերթական անգամ առարկայորեն ցույց է տալիս իր՝ արագորեն գահավիժող վարկանիշը։

Դե, իսկ օգնությունը կարող է գալ Թուրքիայից․ որպես հնարավոր տարբերակ՝ Կաթողիկոս դարձնել Ստամբուլի պատրիարք Սահակ Մաշալյանին։ Եվ տրամաբանական է․ եթե, Հայաստանի իշխանությունների պատկերացմամբ, Հայաստանը պատրաստվում է դառնալ նոր օսմանյան կայսրության նահանգ, ապա Կաթողիկոսն էլ թող լինի Ստամբուլից։

Ամենաանհանդուրժելի բանն այն է, որ Փաշինյանը չի էլ մտածում ժողովրդի կարծիքը հարցնել։ Ժողովուրդը պարզապես կանգնեցվելու է փաստի առաջ, որ իբր Հայաստանում ստեղծվել է նոր պետական եկեղեցի, որը ծառայում է Թուրքիային։ Եվ նույնիսկ կասեն, թե դա հենց ժողովրդի ընտրությունն է։ Սակայն ժողովուրդը երբեք չի ընդունի սրբապղծությունը։ Տաճարը, որտեղ ծառայություն է մատուցում կարգալույծը, և որտեղ «աղոթում» է Փաշինյանը, այն տեղը չէ, ուր հայերը կգնան ամուսնանալու, մկրտվելու կամ հուղարկավորելու։

Ուստի, կարևոր չէ, թե ինչ «նոր եկեղեցիներ» է կառուցում Փաշինյանը։ Կարևորն այն է, որ իսկական, դարավոր Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդը երբեք չի հանձնի նրան։

Եվրամիությունը քաղցկեղածին արգելված թունաքիմիկատներ է մատակարարում Նիգերիային. Bloomberg Կամավոր ատեստավորման մասնակցած 7,200 ուսուցչից շեմը հաղթահարել է ավելի քան 4,800-ը Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է․ Գագիկ ԾառուկյանԿարևոր է ստեղծել և խթանել աշխատատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար․ «Մեր ձևով»ԿԳՄՍ-ն մոտ ապագայում կքննարկի ավագ դպրոցում վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը. Անդրեասյան Երկպալատ խորհրդարանը կայունության երաշխիք կարող է լինել․ Արմեն ՄանվելյանԿարանտի՞ն, թե՞ հեռավար ուսուցում․ երեխաները բարձր ջերմությամբ գալիս են դպրոց․ ի՞նչ որոշում է կայացվել «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիր. Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական օգնության հատուկ խմբաքանակ է տեղափոխվել Էջմիածին Որպես անհետ կորած որոնվող կինը ջրատարում հայտնաբերվել է մաhացած Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելուՌԴ ԶՈւ-ը ձևավորում է ճակատի նոր գիծը Զապորոժիեի մարզում՝ Գայչուր գետի երկայնքով 2026 թվականի ամենաթրենդային տոնածառի խաղալիքներըԱմբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաստաթուղթը հրապարակելու ենք նախապես երաշխավորելով Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն առաջնորդվում է իր, այլ ոչ թե մեր շահերով․ Մենուա ՍողոմոնյանՊահանջները ներկայացված են ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանի քաղաքացիներին․ Ավետիք ՔերոբյանՀավերժական երիտասարդության առաջին քայլը. նոր «ծերացման դեմ պատվաստանյութը» ցույց է տվել ապշեցուցիչ արդյունքներ2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 32.000 ժամ ուսուցում Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է Բա ո՞ւր մնաց ինքնիշխանությունը. Մհեր ԱվետիսյանԻնքնաթիռները չե՞ն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԵս հերձել եմ և հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ և անընդհատ․ Արմեն Աշոտյան Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն էՎարչախմբի քարոզչական փուչիկը. ի՞նչ է հաջորդել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոստմանը«Փոքրիկ իշխանը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի մասին». Գրիգոր Խաչատրյան Ինչքան անաղմուկ վարվեն ուկրաինական կարգավորման բանակցությունները, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանք. Պեսկով Այս տարի առաջին անգամ ԶՊՄԿ-ն միացել է @casekey_ միջազգային ակադեմիային՝ դառնալով նախագծի գործընկերԹուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանն առաջիկա 6 ամսվա ընթացքում վերաբացելու հարցըՄինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում» էր անում3 հիմնական նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք պետք է վաճառեք ձեր մեքենանԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում Ջուր չի լինելու․ հասցեներ Օդը կեղտոտ ա, որովհետև դուք եք կեղտոտ, ձեր տնտեսական քաղաքականության արդյունքում ա կեղտոտվել Շրջիկ խմբով պատարագները ցույց տվին, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն․ Ավետիք ՉալաբյանԻնչպես մեծացնել «ուտող երեխա»․ սխալներ, որոնք թույլ են տալիս հայ մայրիկներըՍտի ու մանիպուլյացիայի նոր դոզա Փաշինյանից Եվրամիությունը Հայաստանում մոլդովական սցենար է գործարկում Դանակահարել են շտապօգնության բուժաշխատողինԵթե մենք մեզ չհարգենք, աշխարհը չի հարգի. Էդմոն ՄարուքյանԱրցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ քննարկումների ծավալումը․ Վարդան Ոսկանյան ՀԷՑ-ի լիցենզիայի հարկադրաբար չեղարկումը՝ պետական բռնազավթման և ներդրումային անկայունության վտանգավոր նախադեպ Պետական ճնշման նոր փուլ․ իշխանության թիրախում կրկին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք 3 տարբեր դիրքորոշումներ է արտահայտել արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ․ Աբրահամյան Զգուշացնում են ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումների մասինՀակոբ Արշակյանը թռչո՞ւմ է «խորտակվող նավից» Մեծ Բրիտանիան հաստատել է արևային էներգիայի և էներգիայի պահպանման խոշոր նախագիծը