Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իտալիայի հյուպատոսության շենքի մոտ պայթել է պայթուցիկ նյութերով լի մեքենա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 5 մարդ:
Ինչպես հայտնում է english.alarabiya.net-ը, տեղի ժամանակով առավոտյան 6:30-ին տեղի ունեցած պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ցնցել է ողջ շինությունը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է շենքի ֆասադը:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը դարձել է 2 ոստիկանի և 3 պատահական անցորդի վնասվածքներ ստանալու պատճառ:
Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



