ՆԱՏՕ-ում Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կոնսենսուս չկա. Մարկ Ռյուտե
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի կրկին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության համար անհրաժեշտ կոնսենսուս ներկայում գոյություն չունի, հաղորդում է Reuters-ը։
«Գործնականում իրավիճակն այնպիսին է, ինչպես գիտեք, որ ոչ բոլոր դաշնակիցներն են հասել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու համար անհրաժեշտ կոնսենսուսին։ Եվ այս պահին, ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կոնսենսուս չկա»,- լրագրողներին ասել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի չանդամակցումը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան «բացարձակապես գոհ չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



