Տավուշի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Նավուր գյուղի «Խաչիկասար» կոչվող հանդամասում գտնվող հանգստյան գոտում բնակվող 36-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։
Տվյալն իրացվեց դեկտեմբերի 1-ին։ Ժամը 16:00-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Տղամարդն ընդունեց, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հանգստյան գոտու առանձնատան կաթսայատանը պահում է մարիխուանա, իսկ կանեփն ինքը քաղել է կից տարածքից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Բերդի քննչական բաժին։
Նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց ավելի քան 27 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ՝ այստեղ



