Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։
«Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի գործն է, 1613 թվականից ի վեր համարվում էր կորած, հաղորդում է DW-ն։ 73,5 x 105,5 չափեր ունեցող կտավը պատահաբար հայտնաբերվել է Փարիզի մասնավոր տանը 2024 թվականին, երբ տունը պատրաստում էին վաճառքի։
Գլուխգործոցի անսպասելի հայտնաբերումը ցնցել է արվեստի աշխարհը և գրավել միջազգային հավաքորդների, թանգարանների և պատմաբանների ուշադրությունը, գրում է dpa գործակալությունը։
Ռուբենսը ծնվել է 1577 թվականին գերմանական Զիգենում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգում, հոլանդացի փախստականների ընտանիքում։ Նա մեծացել է Քյոլնում, որից հետո նրա ընտանիքը վերադարձել է Անտվերպեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



