ՃՏՊ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին․ կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18։09-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «JCB» մակնիշի տրակտորը և «BMW» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



