Թուրքիայում կսահմանափակվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։ Նա մասնավորապես խոսել է սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակումների և առցանց հարթակներում երեխաների պաշտպանության մասին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ermenihaber-ից։
Նախարարը նշել է, որ թվային աշխարհում երիտասարդների առավել անվտանգ տեղ ապահովելու համար ջանքեր են գործադրվում սոցիալական ցանցեր մուտք գործելու տարիքային սահմանափակում սահմանելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ սոցիալական ցանցերում կգործի մինչև16 տարեկանների սահմանափակումը։
Ուրալօղլուն նաև հավելել է, որ նպատակադրված են ստեղծել ավելի ուժեղ վերահսկողության մեխանիզմներ վնասակար բովանդակության դեմ ու նշել է, որ ծնողները պետք է վերահսկեն երեխաների սոցիլական ցանցեր մուտքը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



