Հրաշք միջոց խոհանոցային պարագաները մաքրելու համար. արագ, մատչելի և անվտանգ
ԼԱՅՖԿանայք միշտ կարծում են, որ եթե ունեն մի մեծ շարք տարբեր մաքրման միջոցներ, ապա նրանք անկասկած լավագույն տնայն տնտեսուհին են: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում գնում են բազմաթիվ միջոցներ` խոհանոցի, սանհանգույցի, հատակի և պատուհանների, գազօջախի և լվացարանի մաքրման համար: Եվ այդ ցուցակին անշուշտ վերջ չկա:
Բայց չէ՞ որ կա մի միջոց, որն օգտագործում էին մեր մայրիկներն ու տատիկները, երբ դեռ խանութներում չկային արտասահմանյան լվացող միջոցները: Նրանք ունեին իրենց հրաշք միջոցը, որը բաղկացած էր ընամենը երկու բաղադրիչից: Այս միջոցի օգնությամբ կարելի է մաքրել ամեն ինչ:
Ապակե տարայի մեջ լցրեք մեկ քարորդ բաժակ սննդային սոդա և ավելացրեք այնքան ջրածնի պերօքսիդ, որ ստացվի խիտ մածուկ: Այն մակերևույթները, որոնք պետք է մաքրել կեղտից և յուղից, պատեք ստացված մածուկով, թողեք մի քանի րոպե և լվացեք տաք ջրով:




