Հոնկոնգում բնակելի համալիրի հրդեհի գործով ևս վեց մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոնկոնգի «South China Morning Post» թերթի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը ձերբակալել է ևս վեց անձի՝ Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի հրդեհի հետ կապված։
Բնակելի համալիրի բարձրահարկ շենքերը բռնկվել էին նոյեմբերի 26-ին: Հրդեհը Հոնկոնգի վերջին 17 տարվա պատմության ընթացքում ամենասարսափելին է:
«South China Morning Post»-ի հաղորդմամբ՝ հրդեհը սկսվել և տարածվել է շենքերի շուրջը տեղադրված բամբուկե կառույցներից։ Հրդեհը սկսվել է համալիրի առաջին շենքում, ապա տարածվել է ևս մի քանիսում։ «Global Times»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը հինգշաբթի օրը ստեղծել է աշխատանքային խումբ՝ շենքի սպասարկման նախագծի հետ կապված կասկածելի կոռուպցիան հետաքննելու համար։
«Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) հայտարարել է, որ հրդեհի հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է ութ մարդ։ Սա նշանակում է, որ այսօր առավոտյան ձերբակալված Will Power Architects խորհրդատվական ընկերության երկու տնօրեններից բացի, ևս վեցը ձերբակալվել է», – հաղորդում է թերթը։
Հետևեք մեզ՝ այստեղ



