Խուզարկություն են անցկացվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը խուզարկություն են անցկացրել նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յերմակի տանը։
«Ուկրաինսկա պրավդա»-ի տվյալներով՝ նրանց թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են իրավապահ մարմինների մոտ տասը աշխատակիցներ մտնում կառավարության շենք։
Խուզարկությունները տեղի են ունենում «Էներգոատոմ»-ում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որն արդեն հանգեցրել է էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականին։ Լրատվամիջոցները նշել են գործարար Թիմուր Մինդիչի անունը, որն առանցքային դեմք է։ Ասում են, որ նա Զելենսկու ընկերն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



