Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը դատապարտվել են ցմահ ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոնի Ռոստովի դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող ութ անձանց։
Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։
Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության, նաև պայթուցիկ սարքերի մաքսանենգության մեջ։
Ռուսաստանի դատախազության պնդմամբ՝ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանի բեռնատարով։ Հետագայում այն պահ է տրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։
Թերջանյանը, Ազատյանները և մյուս հինգ ամբաստանյալները իրենց մեղքը չեն ընդունել։
Հետևեք մեզ՝ այստեղ



