Հրդեհ Հովտուն գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 27-ին, ժամը 15։13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հովտուն գյուղի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տաներից մեկի բակում գտնվող խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 24 քմ), խորդանոցում կուտակած մոտ 200 հակ անասնակեր և ջերմահարվել են կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 5 քմ):
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և հարակից շինություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



