«ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում». Զառա Ամատունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում միջազգային Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ տեսակցություն է եղել հունիսին։
«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով Ադրբեջանում զբաղվել է մեր կազմակերպությունը»,- ընդգծեց Ամատունին։
Ամատունին նշեց, որ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



