Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել. Աննա Թովմասյանը՝ իր ու Արամեի ճակատագրական հանդիուպմների և ընտանիքի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Արամեի եւ Աննա Թովմասյանի օրինական հարաբերություններն արդեն երեք տարվա պատմություն ունեն, բայց նրանց կապող պատմության տարիները շատ ավելի երկար են, քան ընդամենը երեքը: Life.panorama.am-ին Աննա Թովմասյանը պատմել է իր ու Արամեի ճակատագրական հանդիպումների, ամենահիշարժան անակնկալների եւ ընտանեկան մանրամասների մասին:

Ճակատագրական երեք հանդիպում, որից հետո…

Ես ու Արամեն դեռ փոքր տարիքում՝ 14-15 տարեկանում, Դոնի Ռոստովում նույն երգչախմբում ենք երգել: Դա 2000թ-ն էր, որից հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք ուրիշ քաղաք ապրելու ու գրեթե 7 տարի Արամեի հետ չհանդիպեցինք: Բայց ես գրեթե ամեն տարի գալիս էի Հայաստան՝ ընկերներիս ու հարազատներիս այցելության: 2007-ին կրկին եկել էի Հայաստան ու մեր հարեւաններից մեկն ինձ հրավիրեց համերգի, որի ժամանակ նկատեցի, որ Արամեն էլ է երգում: Շատ լավ եմ հիշում՝ նրան տեսնելուն պես շատ ոգեւորվեցի, մի տեսակ հպարտանում էի, որ նրա հետ միասին երգել ենք ու ինքը հիմա հայտնի երգիչ է, որոշեցի համերգից հետո մոտենալ նրան, հետաքրքիր էր՝ նա ինձ կճանաչեր, թե ոչ: Այդպես մոտեցա նրան ու ի զարմանս ինձ՝ նա ինձ միանգամից ճանաչեց, հետաքրքրվեց, թե ինչ եմ անում Հայաստանում, ես էլ ասացի, որ ինքս էլ ուզում եմ երգ ձայանագրել, բայց այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, Արամեն էլ ծաղիկները ձեռքին՝ երկրպագուհիներով շրջապատված, խառնված ասաց, որ ինձ սիրով կօգնի, պատկերացրեք, այդ պահին, երբ երկրպագուներն իրենից ստորագրություն են ուզում, ինքը բարձրաձայն ասում է՝ ով թուղթ ու գիչ ունի, որպեսզի իր հեռախոսահամարը գրի եւ տա ինձ: Ի վերջո երկրպագուհիներից մեկը թուղթ ու գրիչ տվեց նրան, նա էլ գրեց հեռախոսահամարն ու տվեց ինձ: Բայց դրանից հետո ես ստիպված էի շուտ վերադառնալ ու այդպես էլ չզանգեցի Արամեին, դրանից անցավ երկու տարի, ես կրկին Երեւանում էի, ընկերուհիներս հրավիրեցին Նունե Եսայանի եւ Արամեի համերգին, մենք կրկին գնացինք, վերջում կրկին ընկերուհիներիս հետ ցանկացա մոտենալ նրան, սակայն, երբ ուզում էի առաջանալ դեպի նա, տեսա, որ երկրպագուհիներով է շրջապատված ու որոշեցի չմոտենալ, չխանգարել: Այդ հանդիուպից հետո կրկին երկու տարի անց, կրկին Երեւանում ծնողներիս հետ գնացի համերգի, բայց այդ ժամանակ, որքան էլ մայրս պնդում էր մոտենալ նրան, նկարվել, բայց մի տեսակ հպարտությունս չթողեց ու այդպես էլ համերգից հետո չմոտեցա Արամեին: Ընդ որում, նա այդ օրը դահլիճում տեսել էր ինձ, սպասել, որ հետո կմոտենամ իրեն, բայց… մինչ այսօր էլ ծիծաղելով ասում է՝ «Ինչո՞ւ չեկար, դե ասա՝ ինչո՞ւ չեկար»: Իրականում մեզ հետ կապված ճակատագրական մեկ այլ դեպք էլ կա՝ մինչ մեր հանդիպելը, Արամեն բոլորին ասել է, որ չգիտի, թե ով է լինելու իր սիրելին, բայց վստահ է, որ նրան անմիջապես ճանաչելու է. նրա խոսքերով, երբ առաջին անգամ նրան մոտեցել եմ, զգացել է, որ հենց ինձ է միշտ պատկերացրել...

Կայացավ առաջին հանդիպումն ու փոխվեց ամեն ինչ…

Քանի որ ես դեռ փոքր տարիքից Արամեին ու նրա քույրիկին՝ Անիին, ճանաչում էի, մի օր պատահմամբ Անիի հետ սկսեցինք սոցիալական էջերից մեկով շփվել, մենք սկսեցինք նամակագրական կապ հաստատել: Իմիջայլոց, չգիտեմ որտեղից Արամեին իմ մասին սխալ տեղեկություններ էին հասել, նրան ասել էին, թե իբր ես ամուսնացել եմ, ու երբ վերջին համերգին տեսել է ինձ դահլիճում, շատ է ցանկացել, որ մոտենամ իրեն, որպեսզի ինձնից հարցնի, թե որքանով են ճիշտ իր տեղեկությունները: Հետո, երբ Արամեի քույրն ասում է, որ ինձ հետ նամակագրական կապ ունի, Արամեն էլ խնդրում է, որպեսզի անպայման ճշտի՝ ես ամուսնացել եմ, թե ոչ: Դե իսկ ճշտելուց հետո էլ, երբ իմանում է, որ ես ամուսնացած չեմ, քույրիկին խնդրում է հանդիպում կազմակերպել: Այդ ժամանակ ես արդեն երգս ձայանգրել էի եւ տեսահոլովակ պետք է նկարահանեի, հենց այդ թեմայի շուրջ էլ առաջին անգամ Արամեի հետ հանդիպեցինք: Զավեշտալին այն էր, որ երբ առաջին անգամ հանդիպեցինք, շատ երկար Արամեն ինձ խորհուրդներ տվեց, թե մեր երգարվեստում ինչպես գործեմ, բայց այդքան երկար խոսելուց հետո ասաց՝ «Արի մի երգի էլի, քեզ դա ընդհանրապես պետք չի»: Իհարկե, դրանից հետո ես նկարահանեցի իմ տեսահոլովակը, բայց կապը արդեն կար, ընթացքում մեր շփումը արդեն ամենօրյա դարձավ:

Սիրո խոստովանություն արեց, որին ի պատասխան լռեցի…

Մեր շփման ընթացքում եւ ես, եւ նա արդեն հասկացել էինք, որ մեր մեջ բացի ընկերական հարաբերությունից նոր զգացմունքային հարաբերություններ են ծնվում: Մի օր էլ, երբ ինձ տուն էր ճանապարհում, մեր շենքի բակում ասաց, որ իր կյանքում առաջին անգամ է սիրո խոստովանություն անում, ու ասաց՝ «Սիրում եմ շատ…»: Այդ ժամանակ ես լռեցի, ոչինչ չպատասխանեցի, բայց լռությունս էլ մեծ ասելիք ուներ… ընթացքում ինքնաբերաբար մենք արդեն սկսեցինք շփվել:

Ամենատպավորիչ նվերը, որ երբեք չեմ մոռանա…

Իմ ամենատպավորիչ նվերը հենց առաջին նվերն էր: Երբ ես ու Արամեն դեռ նոր-նոր էինք շփվում եւ ընկերություն չէինք անում, դեկտեմբերի 31-ի երեկոյան զանգեց ինձ եւ խնդրեց հանդիպել: Մենք հանդիպեցինք ու սկսեցինք քաղաքով մեկ մեքենայով շրջվել, հետո նա խնդրեց, որ բացեմ մեքենայի միջի բեռնախցիկը: Բացելուն պես ես տեսա ներսում դրված տուփը. Դա օծանելիք էր, բայց կյանքիս ամենատպավորիչ նվերը դարձավ: Իսկ նրա համար իմ նվերներց ամենահիշարժանը եղել է մեր առաջին Սուրբ Վալենտինի տոնին մատուցածս անակնկալը. այդ օրը նա համերգ ուներ, ես էլ վերջում նրան խաղալիք արջուկ նվիրեցի, բայց հետաքրքիր այն էր, որ Արամեն վերցրեց նվերը ու սկսկեց բարկանալ, թե ինչու եմ գումար ծախսել եւ իր համար նվեր գնել:

Արամեն հոգատար է, ու շատ բարի…

Ամուսնուս ամենակարեւոր հատկանիշը իր բարությունն ու հոգատարությունն է: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ նրա հումորը, շատ եմ սիրում Արամեի հումորը, երբեմն այնպիսի պահի կարող է համապատասխան հումոր անել, որ ուղղակի ապշեմ:

Մենք ռոմանտիկ չենք, կամ էլ չափավոր ենք ռոմանտիկ….

Այն ժամանակ մտածում էի, որ շատ ռոմանտիկ մարդ է Արամեն, բայց հետո հասկացա, որ այդ հատկանիշն իր մոտ չափավոր է, ինչպես եւ ինձ մոտ: Մենք երկուսս էլ ոչ միշտ ենք ռոմանտիկ, միայն տեղին:

Նման ենք իրար, ավեի ճիշտ նմանվել ենք…

Ես ու Արամեն շատ նման ենք բնավորությամբ, ավելի ճիշտ այնքան նման չենք, որքան համատեղ կյանքի ընթացքում ենք նմանվել: Հատկապես ես եմ նրան ավելի նմանվել, նրա պես սկսել եմ հումորներ անել, ինքն էլ մեծամտանում է, որ իրենից եմ սովորել, դե իսկ ես էլ՝ հպարտանում եմ:

Առաջին քայլն անում է նա, ով մեղավոր է…

Բոլոր զույգերի նման, իհարկե, մեզ մոտ էլ փոքրիկ վիճաբանություններ հնարավոր են, բայց մեզ մոտ առաջին քայլն անում է մեղավորը: Երկուսս էլ չենք զլանում առաջին քայլն անել, մենք միմյանց սիրող զույգ ենք եւ երբեք սկզբունքներով չենք առաջնորդվում:

Ծնված սերը պետք է պահպանել…

Երբ ծնվում է սերն ու օժտվում ես այդ զգացումով, պետք է պահպանես այն, որպեսզի չմարի ունեցածդ: Երբեմն մարդիկ իրենք իրենց պետք է ոգեւորեն, միշտ սիրով առաջնորդվեն: Մենք միշտ փորձում ենք միմյանց ուրախացնել, սովորական օրը գեղեցիկ կազմակերպել:

Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել…

Արամեի համար շատ սիրով եմ պատրաստում, իսկապես ամեն ուտեստի մեջ մի մեծ սեր եմ ներդնում: Մինչ ամուսնանալը միայն ձվածեղ կարող էի պատրաստել, հիմա, երբ տեսակ-տեսակ ուտեստներ եմ պատրաստում եւ երբեմն լուսանկարում եմ դրանք ու տեղադրում անձնական էջումս, անգամ եղբայրս է զարմանաում: Նույնիսկ մի անգամ նա զանգեց ու ասաց, որ հիմա է հասկանում, թե ինչքան եմ Արամեին սիրում, քանի որ միայն սիրելի մարդու համար են ջանք թափում լավ արդյունք ստանալու համար: Արամեն սիրում է համեղ ուտել, ես էլ ապահովում եմ նրա ցանկությունները:

Մի օր ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք…

Ես ու Արամեն շատ հաճախ ենք մտածում Եկեղեցում օրհնություն ստանալու մասին, մեզ համար շատ կարեւոր է պսակադրությունը: Շատ շուտով կգա մի օր եւ ես էլ կհագնեմ ճերմակ զգեստ ու մենք կպսակադրվենք: Ես շատ երջանիկ եմ, որ Արամեն կա իմ կյանքում, առավել երջանիկ եմ, որ մենք երկուսս էլ անգամ չենք պատկերացնում, որ մեր կյանքը կարող էր ուրիշ կերպ դասավորվել: Աստծուն շնորհակալ եմ, որ հենց Արամեն է իմ ամուսինը, քանի որ մենք հոգեպես էլ ենք իրար անասելի հարազատ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք Չալաբյան