Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի տեմպերը, որոնք փորձագիտական շրջանակներում հաճախ ներկայացվել են արտաքին գործոններով պայմանավորված հաջողության օրինակ, վերջին շրջանում աստիճանաբար փոխարինվում են աճի դանդաղման, անհավասար բաշխման և կառուցվածքային խնդիրների խորացման ռիսկերով։

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6,2 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև թվացյալ բարձր այս ցուցանիշն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես շարունակվող դրական միտում, սակայն հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի գոհացնում, այլև բացահայտում է աճի դինամիկայի դանդաղման և ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները։ Տնտեսության կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը և շինարարությունը։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական աճի արդի շրջանի շարժիչները, որոնցում գերակշռում են ծառայությունների և շինարարության ոլորտները, իրականում չեն ձևավորում կայուն և երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմքեր։

Ծառայությունների ոլորտի դիվերսիֆիկացիայի, տեխնոլոգիական արդիականացման ու շուկաների ընդլայնման պակասը, ինչպես նաև շինարարության ոլորտի գերակշռող ազդեցությունը՝ հաճախ պետական կամ կիսապետական ծրագրերի հաշվին, տնտեսության ընդհանուր կառուցվածքը դարձնում են խոցելի արտաքին ցնցումների և ներքին սպառման դանդաղման պայմաններում։

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ծառայությունների ու արտադրության շրջանառության հետ։ Նույնքան մտահոգիչ է ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների աճի տեմպի զգալի թուլացումը՝ 23,7 %-ից մինչև 10,5 %։ Չնայած ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվում է որոշակի ակտիվություն, սակայն արդեն ակնհայտ է, որ տնտեսական աճի ներուժը սպառվում է, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան բախվում է նոր ռիսկերի և սահմանափակումների։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված դինամիկան ևս վկայում է կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Այս ոլորտի խնդիրները հատկապես վտանգավոր են երկարաժամկետ տեսանկյունից։ Առանց նորարարական արտադրության, տեխնոլոգիական վերազինման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի՝ Հայաստանը դժվարությամբ կարող է պահպանել նույնիսկ ներկայիս տնտեսական աճի տեմպերը։

Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում արձանագրված որոշ աճը (16,3 %-ից մինչև 17,6 %) կարելի է գնահատել որպես դրական միտում, սակայն այդ ոլորտի ընդհանուր մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում փոքր է և չի կարող փոխհատուցել մյուս ոլորտների դանդաղումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, չնայած որոշակի դրական ազդեցություն ունի տնտեսության արդիականացման վրա, դեռևս չի դարձել զանգվածային տնտեսական աճի շարժիչ, ինչը պայմանավորված է ինչպես մասնագիտական ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ ներդրումային ու ինովացիոն միջավայրի անհավասարությամբ։

Արտահանման և ներմուծման ցուցանիշների կտրուկ նվազումը՝ համապատասխանաբար 25,8 % և 27,1 % մեկ տարվա կտրվածքով, վկայում է արտաքին տնտեսական ակտիվության զգալի թուլացման մասին։ Եթե մեկ տարի առաջ այս ոլորտներում դիտվում էր երկնիշ աճ, այժմ արտահանման ու ներմուծման կրճատումը բացահայտում է թե՛ արտաքին պահանջարկի անկման, թե՛ ներքին արտադրական կարողությունների սահմանափակման և թե՛ միջազգային տնտեսական միջավայրի անորոշության գործոնները։ Արտահանման նվազումը հատկապես վտանգավոր է, քանի որ այն ազդում է ոչ միայն արտարժույթի հոսքերի, այլև ներմուծման ֆինանսավորման կարողության, աշխատատեղերի պահպանման և տեխնոլոգիական արդիականացման վրա։ Ներմուծման նվազումը ևս բացասական ազդակ է, քանի որ մեծամասամբ պայմանավորված է ներքին սպառման թուլացմամբ և ներդրումային ծախսերի կրճատմամբ։ Ու այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ։

Տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նշում են նաև Համաշխարհային բանկի փորձագետները, մեծապես պայմանավորված է գլոբալ անորոշություններով՝ աշխարհում առկա քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ռիսկերով, համաշխարհային շուկաների անկայունությամբ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներով։ Արդյունքում, կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի՝ 2026-ին հասնելով ընդամենը 4,9 %-ի, ինչը բավական ցածր է, եթե հաշվի ենք առնում նախորդ տարիների բարձր ցուցանիշները։

Այս կանխատեսումները հիմնված են ոչ միայն արտաքին գործոնների, այլև ներքին կառուցվածքային խնդիրների խորացման վրա։ Աճի ներկա տեմպերը, հատկապես հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող դանդաղումը, հստակ ազդակ են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ռազմավարությունների վերանայման անհրաժեշտության մասին։ Աճի բարձր տեմպեր արձանագրելու համար անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ, ներդրումների իրականացում, արտադրության դիվերսիֆիկացիա, տեխնոլոգիական արդիականացում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, մինչդեռ ներկայում այս գործոնները բավարար մակարդակի չեն։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներից առանձնապես կարևոր է աճի արդյունքների անհավասար բաշխումը։ Չնայած միջին տարեկան աճի ցուցանիշներին, հասարակության լայն շերտերը չեն զգում այդ աճի դրական ազդեցությունը իրենց կենսամակարդակի վրա։ Աճի պտուղները հիմնականում կենտրոնացած են որոշակի ոլորտների, խոշոր ձեռնարկությունների և կապիտալի տեր խմբերի ձեռքում, մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է բախվել գնաճի բարձր տեմպերին, աշխատավարձերի դանդաղ աճին և սոցիալական պաշտպանվածության պակասին։ Գնաճի տեմպերը վերջին տարիներին այնքան բարձր են, որ բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա, ինչն իր հերթին կրճատում է ներքին սպառումը և խոչընդոտում տնտեսության զարգացման կայունությունը։ Այս իրավիճակը վտանգավոր է նաև սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակի աճի տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-քաղաքական լարվածության բարձրացման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են