Երևան, 29.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղությունն այդպես էլ չի հաստատվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փաշինյանը շարունակում է պնդել, թե իբր Հայաստանին խաղաղություն է բերել։ Սակայն չկան որևէ հստակ փաստարկներ, թե ինչու ներկայիս վիճակը պետք է համարվի խաղաղություն։ Լիարժեք խաղաղության պայմանագիր ինչպես չկար, այնպես էլ չկա, իսկ տարբեր համաձայնագրեր նախկինում էլ էին ստորագրվում։

Իրականում Փաշինյանը հատուկ «չարչարվեց» և Ադրբեջանին շատ բան հանձնեց՝ ավելի շատ, քան երբևէ․ Բաքուն ստանալու է և՛ Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք, և՛ երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, և՛ հայկական բանակի քայքայում, և՛ «դելիմիտացիա ու դեմարկացիա»՝ իր պայմաններով։ Սակայն այս միակողմանի զոհաբերություններն ինքնին խաղաղության նշան չեն։ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը՝ անդադար խոսելով ադրբեջանական «քաղաք» Իրևանի, Գյոյչա լճի և այն մասին, որ մինչև 20-րդ դարը Հայաստանի տարածքում ադրբեջանական բնակչությունը կազմում էր 80 տոկոս։ Այսպիսով, երեք հարյուր հազար «վերաբնակիչը», թերևս, քիչ կլինի... Սպառնալիքը հետևում է սպառնալիքին։ Խաղաղության հոտ անգամ չկա։

Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կարծիքով, եթե համառորեն կրկնես, թե քո շնորհիվ եկել է այդ «խաղաղությունը», ապա վաղ թե ուշ մարդիկ կհավատան։ Եվ, ինչը առավել «հզոր» է, խաղաղության նարատիվները, կարծես, մոնոպոլիզացվում են հենց քո կողմից։ Թե իբր դու ես միակ խաղաղասերը, իսկ բոլոր ընդդիմախոսները պատերազմի կողմնակից են։ Այդ դեպքում ամեն ինչ դառնում է չափազանց հարմար։ Ամեն ոք, ով բացասական վերաբերմունք է արտահայտում անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որպես թույլ դիվանագետի և ոչ պոպուլյար առաջնորդի, Եկեղեցու պղծողի, որը իշխանությունը կորցնելու վախից ընկել է աննախադեպ ռեպրեսիաներ կազմակերպելու գործին, ամեն ոք, ով պահանջում է անձամբ իր հեռացումը, միանգամից դառնում է... խաղաղության հակառակորդ։ Իսկ դա նշանակում է պատերազմի կողմնակից։ Իսկ դա էլ՝ կյանքի դեմ պայքարող։

Եվ, ըստ այդմ, հնարավոր է արդարացնել ընդդիմախոսների դեմ պայքարի ծայրահեղ ոչ ժողովրդավարական մեթոդները․ չէ՞ որ դու պայքարում ես ոչ թե քո աթոռի համար, այլ խաղաղության և կյանքի։ Իսկ այդպիսի պայքարում ցանկացած միջոց թույլատրելի է։

Բազմաթիվ փորձագետներ արդեն իսկ ապացուցել և շարունակում են ապացուցել, որ Փաշինյանի քաղաքականությունը չի բերելու Հայաստանին խաղաղություն, այլ, ամենայն հավանականությամբ, կբերի ինքնիշխանության կորուստ։ Ավելի ճիշտ՝ միայն թուրքերի կողմից ներգրավված փորձագետը դեռ չի արտահայտել այդպիսի ակնհայտ մտքեր (իսկ բոլորին, բնականաբար, փաշինյանականները կոչում են ԿԳԲ-ի գործակալներ, նույնիսկ եթե խոսքը ԱՄՆ Կոնգրեսի անդամների, ամերիկացի լրագրողների կամ եվրոպական համալսարանների պրոֆեսորների մասին է)։

Ահա, օրինակ՝ «American Conservator» թերթի քաղաքական մեկնաբան Ջեյմս Քարդենը կրկին կոչ է անում չմոլորվել ստորագրված, միայն փիառի համար նախատեսված համաձայնագրերից․ «Այս պայմանագիրը Հայաստանին խաղաղություն չի բերի, սա կանաչ լույս է Ադրբեջանին՝ հաշվեհարդար տեսնելու Հայաստանի հետ։ Հայաստանը շատ վտանգավոր վիճակում է, կարող է վերածվել փոքրիկ Սիրիայի։ Ամերիկայի խոստումներին հավատալ չի կարելի։ Հայաստանը երբեք Եվրոպայի մաս չի դառնա, դա աբսուրդ է»։

Ամերիկացի գնդապետ Մակգրեգորը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդականը, նույնպես միանում է կոչերին՝ չհավատալ հրաշքի՝ թուրքական ագրեսիայից Ամերիկայի կողմից պաշտպանվելուն․ «ԱՄՆ-ը չի երաշխավորում խաղաղություն Կովկասում։ Նրանք այստեղ կենսական շահեր չունեն։ Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության մասին»։

Ամերիկացի փորձագետ Ջոն Էյբները՝ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահը, որը մանրակրկիտ ծանոթ է իրավիճակին, տալիս է ավելի կոնկրետ կանխատեսում․ «Հայաստանը դառնալու է վասալական, պարտված պետություն՝ հանձնված Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի ողորմածությանը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը փաստացի դարձել է տարածաշրջանի նահանգապետ, հայտարարել է, որ որոշ ցեղեր (նկատի ունի հայերին) պետականություն ստացել են պատահաբար, այսինքն՝ ակնարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գոյության լեգիտիմ իրավունք։ Թղթի վրա գրված պայմանագիրը երբեք չի ապահովի նրա անվտանգությունը։ Հիշեք, թե ինչպես անգլիացիները ասորիներին թողեցին Իրաքում, և նրանք ոչնչացվեցին։ Հայաստանը վտանգի մեջ է, նա պետք է ինքնապաշտպանվի»։

Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Րաֆֆի Կալֆայանը պատմում է, թե ինչ հետևանքներ կունենա Փաշինյանի «խաղաղության քաղաքականությունը» արդեն մոտ ապագայում․ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Սյունիքի բնակչությունն աստիճանաբար կսկսի լքել այն՝ հատկապես հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձից» հետո։ Հայաստանը կդադարի լինել կենսունակ պետություն և աստիճանաբար կդատարկվի»։

Սա միայն ամենաթարմ գնահատականներից մի քանիսն են, և կարելի է անվերջ շարունակել մեջբերումները։ Բայց Փաշինյանը չի էլ պատրաստվում լսել փորձագետներին։ Նա պատրաստվում է շարունակել՝ մարդկանց մեղքերի համար տառապողի կերպարով կրկնելով, թե իբր Հայաստան է եկել խաղաղություն, պարզապես հայերը չափազանց խորապես խոցված են, որպեսզի դա զգան։ Իսկ վերջերս նա սովորել է նոր ձև՝ պատասխանելու անհարմար հարցերին․ պարզապես ժպտում է և մատներով սրտիկ է կազմում։ Իսկ եթե մատներով սրտիկը բավարարում է մեզ՝ որպես պատասխան բարդ աշխարհաքաղաքական հարցերին, ապա պետք է թողնենք Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Կամ էլ կարելի է պարզապես նստել ու թիթեռ նկարել։

Ուկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըՀայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակչի մասնակիցները Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազատար բեռնատարը կողաշրջվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին Հայտնի է, թե երբ կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունը Իրանի հետ պшտերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար․ Պենտագոնի պաշտոնյա Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. նա ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության (տեսանյութ) Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը․ Թրամփ Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիրՋրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ «Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են (տեսանյութ) Առաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա ՀովսեփյանՏեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստ, ստորագրվել է արձանագրություն Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ Կարևոր առաջարկներն եմ ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, որոնք և արժանացել են հավանության․ Մարտուն ԳրիգորյանԳյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան միասին` մինչև փոփոխություն․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Մինչև քո վարչապետ լինելը մենք ապրում էինք քարի դարում»․ Մենուա Սողոմոնյան«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը` Հանրապետության հրապարակում (լուսանկարներ) Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Փաշինյանն ու թիմակիցները մրցում են, թե ով լավ կպաշտպանի Ադրբեջանի շահերը Համաճարակի վտանգ. Կոտայքով անցնող դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Երևան Ադրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից ԴՕԿ և Համահայկական ճակատ կուսակցությունների համատեղ աշխատանքըԺողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց Մահացել է սիրված ռեժիսոր ԼյուդմիլանԻ՞նչ է փնտրում Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում Պետությունն իր քաղաքացու հովանավորը պետք է լինի. Էդմոն ՄարուքյանԵՄ-ն ճոխ է պատրաստվում Երևանում կայանալիք գագաթնաժողովին