Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով դատարանը որոշում է կայացրել
ՔԱՂԱՔԱԿԱՆԿոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 21-ին դռնբաց դատական նիստում քննեց Վահան Ավագյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանը կայացրեց արդար դատական ակտ՝ Վահան Ավագյանի հայցն ընդդեմ Արիանա Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, թողնել առանց քննության։
Արիանա Հովսեփյանը խորին շնորհակալությունն է հայտնում իր լավ բարեկամ, փաստաբան՝ Գարիկ Սահակյանին իր պրոֆեսիոնալիզմի, և գործին մեծ նվիրումի համար:



