Ռոնալդուն իրավունք կստանա մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իրավունք կստանա մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը, հայտնում է A Bola-ն։
Ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել նոյեմբերի 13-ին Իռլանդիայի դեմ կայացած ընտրական խաղում (0:2)՝ մրցակցին արմունկով հարվածելու համար։ Ըստ պարբերականի՝ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Ռոնալդուին որակազրկել է երեք խաղով, որոնցից երկուսը՝ պայմանական։
Քանի որ «Ալ-Նասրի» հարձակվողն արդեն բաց է թողել Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը (9:1), նա համարվում է պատժաչափը կրած և կարող է օգնել թիմին Մունդիալի եզրափակիչ փուլի առաջին իսկ խաղում։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն ապահովել է տեղը մրցաշարում, իսկ խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



