Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Համազգային և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում ընթացող աշխատանքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն՝ ծանոթանալու նորոգման և բարեկարգման ընթացիկ աշխատանքներին:

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նախարարի տեղակալը ծանոթացել է դահլիճի վերանորոգման աշխատանքներին և թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի ուղեկցությամբ շրջայց կատարել թատրոնում:

Թատրոնի տնօրենը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները՝ ընդգծելով, որ շուտով պատրաստ կլինի նոր դահլիճը, որն ապահովված կլինի նոր աթոռներով: Փոխվել է նաև պատերի գույնը, ինչը որակապես նոր միջավայր է ստեղծում հանդիսատեսի համար, ինչպես նաև կբացվեն մի քանի նոր հարթակներ՝ հնարավորություն ստեղծելով կազմակերպելու տարբեր ձևաչափերով ներկայացումներ:

Դանիել Դանիելյանը կարևորել է մշակութային հաստատությունների արդիականացումը՝ որպես հանդիսատեսի համար հարմարավետ և ժամանակակից միջավայր ապահովելու կարևոր միջոց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջորդաբար ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա շրջել է նորակառույց թատրոնում, ծանոթացել կահավորման և նոր սարքավորումներով հագեցման վերջին փուլի աշխատանքներին: Թատրոնի նոր դահլիճը, որը նախատեսված է 230–240 հանդիսականի համար, ամբողջությամբ հագեցած է ԿԳՄՍ նախարարության րամադրած վերջին սերնդի լուսաձայնային տեխնիկայով: Նախարարության աջակցությամբ ձեռք են բերվել նաև դահլիճի նոր նստատեղերը և դերասանական հանդերձասենյակների կահավորանքը։

Թատրոնի մի շարք այլ հատվածների կահավորման, ինչպես նաև հատուկ բեմական համակարգի ձեռքբերման աշխատանքները հնարավոր են դարձել մասնավոր հատվածի ներդրումներով:  Շուտով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կրկին կհյուրընկալի իր հանդիսատեսին` հարազատ հարկի ներքո։

Թատրոնի բացումից անմիջապես հետո հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի վայելելու երեք պրեմիերա՝ «Պենելոպե, օ՜ Պենելոպե», բեմադրությունը՝ Սիմոն Աբգարյանի, «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի, «Քարը», բեմադրությունը՝ Անդրանիկ Միքայելյանի:

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվիՍտեփանավանում բшխվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրшվորԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինելուԿուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինՈւկրաինայի զինվшծ ուժերի հարվшծի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներըՋուր հավաքեք. ջուր չի լինելուԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանՆա Ֆրանսիայի վերջին հույսն է․ Իլոն Մասկը՝ Լը Պենի մասինՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-իցՖրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանիՆախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգԳյումրիում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրшվորներԱռեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվելԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճՍպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. ջերմաստիճանը կնվազիԳրանցվել է ծովի մակերվույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համարԵրևանում կանացկացվեն Գարեջրի օրերԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՍտորջրյա աղե հսկաները. Մեռյալ ծովի զարմանահրաշ կերտվածքներըԵս Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ ժամանակն է, որ այս պшտերազմն ավարտվի․ ԹրամփԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Ջնջեմ»Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավորՈղբերգական դեպք՝ Երևանում. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանըՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումԹել Ավիվը և Բեյրութը համաձայնության են եկելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցում«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողինՍևանա լճում հեծանվանավակ է շրջվելՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկելԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի Միամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա Կոստանյան